Դատավորների մեծ մասը սկսել է բոյկոտել Արման Մկրտումյանին». «Ժողովուրդ»

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած Արդարադատության խորհրդի անդամների ընտրություններն ավարտվել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի պարտությամբ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Նշենք, որ այդ խորհուրդը համարվում է դատավորների «դատարանը», վերահսկում է դատական իշխանության աշխատանքը եւ ենթարկում տույժերի, ուստի Վճռաբեկ դատարանի նախագահը ցանկանում է այնտեղ ունենալ բացառապես իրեն հնազանդ անդամներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հատուկենտ «անկախ» դատավորներին թելադրի իր կամքը, վախեցնի նրանց:

Նշենք, որ ԱԽ անդամներին ընտրում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ (9 դատավոր, ՀՀ նախագահի եւ ԱԺ-ի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ): Եվ որպեսզի այդ 9 դատավորների կազմում հավատարիմներ ունենա, Մկրտումյանը սկսել է լոբբինգ անել իր ցանկալի թեկնածուների համար:

Անգամ հուլիսի 25-ի ընտրության ժամանակ անձամբ է զանգահարել մարզային մի շարք դատավորների՝ հորդորելով ընտրել Մնացական Մարտիրոսյանին՝ որպես ԱԽ անդամ: Սակայն դատավորների մեծամասնությունը բոյկոտել է Մկրտումյանին եւ քվեարկել միանգամայն այլ թեկնածուի օգտին: Այսպիսով, Մկրտումյանն իր ղեկավարած համակարգում կամաց-կամաց կորցնում է առաջվա ազդեցությունը: Դատավորների մեծ մասը սկսել է բոյկոտել երբենի հզոր Մկրտումյանին»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս