Տարօրինակ գողություն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Օրերս գողություն է տեղի ունեցել Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ Լևիկ Խաչատրյանի բնակարանից։

Ընդ որում, հանցագործները տարել են միայն Խաչատրյանի չհրկիզվող պահարանը, իսկ տան մյուս թանկարժեք իրերին՝ համակարգիչներ, թանկարժեք նկարներ և այլն, գողերը՝ ձեռք չեն տվել։ Սա, մեղմ ասած, խիստ տարօրինակ է։

«ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Խաչատրյանի չհրկիզվող պահարանի մեջ եղել են նաև բավականին արժեքավոր փաստաթղթեր։

Նշենք, որ Լևիկ Խաչատրյանը նախկինում եղել է Աժ պատգամավոր, նաև ՀՀ առևտրի նախարար, իսկ 2008թ. մարտն 1-ի իրադարձություններից հետո՝ քաղբանտարկյալ»։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031