Լսե’ք, նախկինները ինչ սխալներ էլ որ գործել են, հաստատ Արցախ չեն հանձնել, Ալիևի հետ պայմանավորված պատերազմ չեն բերել ու 5000-ից ավելի տղաների օջախների լույս մարել. Սաթիկ Սեյրանյան
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանգ գրում է․
«Ինչ լավ ա` ժողովուրդը չի լսում ԱԺ-ի կապիկությունները, սուտը, որ տարածվում է:
Թերուս, կրակադիլ բուժող մի երիզորդ (2018-ից հետո, ասում են, ահագին ունեցվածք է կուտակել), որի քաղաքական շեֆը հանձնեց Արցախը, Հայաստանի տարածքները ու շարունակում է հանձնել, 5000-ից ավելի երիտասարդների կյանք կործանեց, զոհաբերեց, որը պատրաստվում է ադրբեջանաթուրքական վիլայեթ սարքել երկիրը, ասում է` ՀՀԿ-ն պետք է պատասխան տա…
Լսե’ք, նախկինները ինչ սխալներ էլ որ գործել են, հաստատ Արցախ չեն հանձնել, Հայաստան չեն հանձնել, Ալիևի հետ պայմանավորված պատերազմ չեն բերել ու 5000-ից ավելի տղաների օջախների լույս մարել: Այո, եղել է կոռուպցիա ու այդ մասին բոլորս ենք բարձրաձայնել, բայց այն, ինչ հիմա է կատարվում, մեղմ է ասել` համակարգային կոռուպցիա…
Սասուն Միքայելյանին, Մհեր Գրիգորյանին, Խաչատրյան Տիգրանին, Քոչարյան Անդոյին ու մյուսներին, ջերմ բարևներ…»։

