
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է՝ ռուսական ընկերությունների հետ համագործակցությունը ռիսկային է. «ՀԺ»

«Երեկ երեկոյան Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի կառավարությանը և բիզնես կառույցներին տեղեկացրել է պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից բխող ռիսկերի մասին»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
««Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին և նրանց ռեզիդենտներին հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկերը, որոնք առաջանում են (ռուսական) ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ համագործակցությունից, և դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են մեր և մյուսների կողմից իրականացվող պատժամիջոցներին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ պատժամիջոցների տակ հայտնված ընկերություններից Հայաստանում ակտիվ գործունեություն են ծավալում մասնավորապես «Գազպրոմ-բանկը» և «ՎՏԲ»-ն: Իսկ «Ռոսնևֆտը» պատրաստվում էր խոշոր ներդրում անել «Նաիրիտում»»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։