«Նա կարող է մինչեւ սեպտեմբերի 15-ը չքաշի». Զորի Բալայանը՝ Լևոն Հայրապետյանի մասին. «Ժողովուրդ»
«2013թ. հոկտեմբերին գրող-հրապարակախոս Զորի Բալայանը Արցախի հիմնահարցի վերաբերյալ Գյուլիստանի պայմանագրի հիշեցումով մի սկանդալային նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն այդպես էլ անպատասխան մնաց»,- գրում է «Ժողովուրդ» թերթը, որը Բալայանից հետաքրքրվել է՝ չի՞ պատրաստվում արդյոք մի նամակ էլ գրել Պուտինին՝ հայազգի կալանավորված գործարար Լեւոն Հայրապետյանին օգնելու խնդրանքով:
«Պարզվեց՝ գրողը ոչ թե նամակ, այլ հոդված է գրել, որտեղ այդ մասին հիշատակել է՝ ընդգծելով, որ Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է: «Մենք մինչեւ վերջ պետք է պնդենք, որ նրա տեղը փոխեն ու տանեն համապատասխան կլինիկա, նա չի ապրելու… ես գիտեմ նրա բոլոր ախտորոշումները ու այժմ մեր խնդիրը դա է»,- կարեւորեց մեր զրուցակիցը: Ըստ Զ. Բալայանի՝ ՌԴ-ն լսելու է մեր կոչերը. «Հիմա ոչ մի կոպեկի արժեք չունի խոսել այն մասին Հայրապետյանը հանցագործ է, թե՝ ոչ: Գլխավորն այն է, որ նա չի կարողանալու դատարանում պայքարել ինքն իր համար, նա կարող է մինչեւ սեպտեմբերի 15-ը չքաշի»»,- գրում է թեթրը:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։