Ինչու է Ռուբեն Հայրապետյանը գնացել Սերժ Սարգսյանի մոտ. «Ժողովուրդ»

«Երեկ առավոտյան՝ ժամը 10.00-ի սահմաններում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գնացել է Բաղրամյան 26»-գրում է թերթը՝ ավելացնելով.

Նախնական տեղեկություններ շրջանառվեցին, որ Ռ. Հայրապետյանին Սերժ Սարգսյանը կանչել էր իր մոտ՝ պարզելու, թե ինչու էր քննադատել կառավարության անդամներին եւ հատկապես ո՞ր նախարարին նկատի ուներ, երբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե այսօր կան նախարարներ, որ խայտառակություն են երկրի համար:

Լուրի իսկությունը փորձեցինք ճշտել ՀՖՖ մամլո քարտուղարությունից հայտնեցին, որ նման տեղեկություն չունեն եւ չեն կարող ասել, թե ինչի մասին է խոսքը:  

Ավելի ուշ, «Ժողովուրդ»-ը Հայրապետյանի մտերիմներից պարզեց, որ նա Ս. Սարգսյանի մոտ էր գնացել որդու հարսանիքի հրավիրատոմսն անձամբ հանձնելու: 

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031