Քննչական կոմիտեի պետի տեղակալի հավակնորդները. «ՀԺ»
«ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանը, ով Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնանկ արվեց շուրջ մեկ տարի առաջ, մեր տեղեկություններով, կարող է դառնալ ՀՀ նորաստեղծ քննչական կոմիտեի պետի տեղակալ:
Քննչական կոմիտեն, ինչպես հայտնի է, նոր է ձևավորվում: Մի քանի օր առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվել է այդ կոմիտեի նախագահի պաշտոնում, և լուրեր են շրջում, որ Միրզոյանի վերադարձը հնարավոր է:
Քննչական կոմիտեի պետի տեղակալի հավակնորդ է նաև Մարտի 1-ի գործի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, ով հիմա ոստիկանության քննչական վարչության ՀԿԳ վարչության պետն է»,–գրում է թերթը։
Թերթը զրուցել է նաև ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի հետ, ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված ևս– Ես, գիտեք, ամաչում եմ, որ գնամ, ամաչում եմ, որովհետև ինձ նման, ինձանից ավելի լավ տղաներ, հարյուրավոր մարդիկ այսօր դրսում են: Այ, նրանց համար ես կամաչեմ: Ես որ գնամ աշխատեմ, իրենք չաշխատեն, ես կամաչեմ նրանց համար, որովհետև պրոֆեսիոնալ տղաներ, բոլորը փողոցում են: Կանչեցին, ասացին՝ դիմումը գրեք, գնացեք, ամբողջ դատախազության համակարգում:
– Բայց հիմա ուրիշ կառույցի մասին է խոսքը:
Մանրամասները «ՀԺ»-ի այսօրվա համարում։