Ապրիլի 20-ին կեսգիշերին մոտ, 65 տարեկան հասակում, «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է հայտնի գործարար, «Գրանդ հոլղինգի» հիմնադիր և ղեկավար Հրանտ Վարդանյանը։ Երբ նրան հասցրել են բժշկական կենտրոն, բժիշկները արձանագրել են, որ արդեն իսկ տեդի է ունեցել սրտի կանգ։
«Ամեն ինչ տանում է նրան, որ Քննչական պետական կոմիտեի մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը չմտնի նաև Աժ՝ առաջիկա երկուշաբթի մեկնարկող քառօրյայի օրակարգ»:
«Ի տարբերություն նախորդ տարիների, երբ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, խռով լինելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, ճրագալույցի Սուրբ պատարագ էր անցկացնում իր ու եղբայրների կողմից վերանորոգված Սուրբ Նշան եկեղեցում, այս տարի նա մասնակցեց Սուրբ Աստվածածին Յոթ Վերք եկեղեցում անցկացվող պատարագին»:
«Ինչպես հայտնի է, քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը ոստիկանության վարույթից տեղափոխվեց Ազգային անվտանգության ծառայության վարույթ»:
«Իշխանությունների հետ սերտաճած, բայցև ընդդիմադիր խաղեր տվող Գագիկ Ծառուկյանի իմիջը գայթակղեց ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին, ով թերևս հոգնել էր իշխանության մեջ լինելուց և որոշեց ինքն էլ կենդանության նշաններ ցույց տալ»:
«Ըստ կառավարության մեր աղբյուրների, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր ժամը 12-ին իր մոտ է հրավիրել քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին՝ քննարկելու կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչի հարցը»:
Ես ուզում եմ խոսել ՕԵԿ-ի շնորհիվ նախարար դարձած մարդկանց մասին, երբ պետք է պաշտոն ստանալ, նրանք ՕԵԿ-ական են, կուսակցական հավաքներում «Քոչարի» են պարում, բոցավառ կուսակցական ճառեր են արտասանում։ Երբ պետք է աթոոը պահպանեի միանգամից դառնում են անկուսակցական՝ մոռանալով, թե ինչ մեխանիզմով են նախարար դարձել։
Ես բավարարված եմ նրանց բացատրությամբ և չեմ կարող նոր բան ասել։ Իսկ ավելի մանրամասն կասի իրենց կուսակցության նախագահն ապրիլի 25-ի իր ելույթում։
Երբ վերլուծենք Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականությունները, ապա կտեսնենք՝ մենք դրական հարաբերություններ ունենք և՛ Արևմուտքի հետ, և՛ Ռուսաստանի:
Սակայն ԲՀԿ-ականները դեռ չեն կողմնորոշվել, թե ում են առաջադրելու:
Խնդիրն այն է, որ արդարադատության նախարար եղած Հարությունյանը հետո պատգամավոր էր, պետաիրավական հարցերի կարևոր հանձնաժողովի նախագահ և ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար:
Մենք չենք գնա այնպիսի իշխանափոխության, որտեղ հայտնի չէ՞ նոր եկողը ինչ է անելու մեզ համար շատ կարևոր է, որ նոր եկողը այնպիսի երաշխիքներ տա, որ իսկապես նույնը չի լինի, ինչ նա, ումից ուզում ենք հրաժարվել։ Այս երաշխիքները մենք տեսնում ենք մեր յոթ կետերի կատարման մեջ։
Նախօրեին կառավարության շենքի դիմաց կենդանի մուկ ու կատու բերած տիկնոջը՝ Սուսաննա Մարգարյանին, նույն օրը երեկոյան ոստիկանության կենտրոնի բաժին տանելու համար մի իսկական ոստիկանական օպերացիա է իրականացվել։
Քաղաքական համաձայնությունների շրջանակը դրանով չի ավարտվում: Մենք քաղաքական մեծամասնություն ենք: Եվ ողջ աշխարհում ընդունված է դասական ձեւը, որ եթե մեծամասնություն ես, ուրեմն դու էլ ամբողջական պատասխանատվություն ես կրում: Մենակության խնդիր չկա:
Տիգրան Սարգսյանը վեց տարվա վարչապետ էր և միայն հրաժարականի դիմումից հետո իջավ իր բարձունքից ու օրերս գնաց Կառավարության շենքի առջև հավաքված «Դեմ դեմ» շարժման ցուցարարների մոտ՝ արժանանալով նրանց սուլոցներին:
Նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը հիասթափություն է պատճառել ՀՀԿ ծերակույտին, ովքեր սպասում էին, որ վերջապես կլսեն՝ պորտֆել ստանալո՞ւ են, թե՞ աստեղային ժամն այս անգամ էլ շրջանցեց իրենց:
150 աշխատող ունեցող Իջևանի «Բենտոնիտ» գործարանը 2013 թվականի նոյեմբերի վերջից չի աշխատում։ Գործարանի կոմերցիոն մենեջեր Մարտիրոս Թոփալյանը նախկինում մեզ հայտնել էր, որ ձեռնարկության պարապուրդի պատճառներն արագ կվերացվեն, և 2014թ. սկզբից գործարանը կսկսի արտադրանք թողարկել։
«Ապրիլի 16-ին ռուսական «ՅաՏէյր» ավիաընկերությունը հաղորդագրություն է տարածել, որ ապրիլի 21-ից Մոսկվա-Երևան-Մոսկվա միջազգային չվերթեր կիրականացնի՝ միաժամանակ ներկայացնելով մեկ ուղղությամբ ավիատոմսի նվազագույն սակագինը 49 եվրո»:
«Այսօր քրիստոնյաների համար մեծ տոն է. երեկոյան` Ճրագալույցի պատարագից հետո, կավետվի. «Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
«ՀՀ ԱՆ առողջապահական ԾԻԳ-ի տնօրեն Նելսոն Զուլոյանը դեռևս չի լքել ՕԵԿ-ը՝ ի տարբերություն իր կուսակից ընկեր, ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանի»:
«Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ օրերս կոալիցիայից դուրս եկած եւ իրեն ընդդիմություն հռչակած ՕԵԿ ղեկավար, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը դառնալու է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորը, որի շենքի շինարարությունը դեռ հեռու է ավարտվելուց»:
«Էլեկտրոնային կառավարման gov.am կայքում տեղադրվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին որոշումներից մեկը»:
«Չնայած լուրերին, թե ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվելու է Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան, իշխանական աղբյուրները պնդում են, որ հնարավոր է նաև Սարգսյանի նշանակումը ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում»:
«Մեր տեղեկություններով՝ ապրիլի 22-ին Արթուր Բաղդասարյանը մեկնելու է Մոսկվա։ Հանդիպում և առանձնազրույց է ունենալու ՌԴ անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ»:
«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի գործով նոր փաստեր են ի հայտ եկել և չի բացառվում, որ այս գործն անկանխատեսելի ընթացք ստանա»:
Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի՝ Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործը գնալով աղմկահարույց է դառնում։ Նախաքննական մարմինը փորձում է ապացուցել, որ այս սպանության հետևանքով հետագայում սպանված Մովսես Ներսիսյանի դիակը Իսրայել Սարգսյանը նետել է Քանաքեռավան գյուղի կոյուղու դիտահորերից մեկը։
Անկախ դրդապատպատճառներից ու շարժառիթներից, ներքին խոհանոցից՝ այդ քայլը ՀՀ քաղաքական դաշտի համար ողջունելի է, քանի որ ինքնաբերաբար ուժեղանում է ընդդիմությունը։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործարար հատվածի ներկայացուցիչները մեզ հետ զրույցներում նշում են, որ կոալիցիա չմտնելու և պատասխանատվություն չստանձնելու որոշումը կայացրել է կուսակցության քաղաքական հատվածը, իսկ քննարկումների ընթացքի և այդ որոշման կայացման վրա շատ մեծ է եղել հատկապես ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի ազդեցությունը։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի նախօրեին արած հայտարարությունն այն մասին, որ «գրավյալ» յոթ տարածքներն էլ պետք է վերադարձվեն Ադրբեջանին, որպեսզի փախստականները իրենց տները վերադառնալու հնարավորություն ստանան:
ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ պաշտոնական կայքերում տեղադրված կենսագրական տվյալների մեջ նշված է, որ նա «Ավարտել Է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը»։