 
                        Հայկ Հարությունյանը վերջնականապես ազատվեց իր պաշտոնից․ «Ժողովուրդ»
 
                                    «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանը վերջնականապես ազատվեց իր պաշտոնից»-գրում է թերթը՝ ավելացնելով.
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրա փոխարեն ՔԿՀ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վարչության պետի տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը: Երեկ օրվա ընթացքում ՔԿՀ-ում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Հայկ Հարությունյանը նոր պաշտոն կստանա առաջիկայում: Չի բացառվում, որ նա կնշանակվի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Թեեւ այդ պաշտոնի համար երեկ շրջանառվում էր նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի անունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/205510/
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        