ՀՀ ԱԺ հաջորդ քառօրյայում պիտի քննարկվի Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը: Սա մի փաստաթուղթ է, որում բերված թվերն ու փաստերն ապացուցում են Հայաստանի կառավարման ոլորտում առկա անմխիթար վիճակը:
Վլադիմիր Գասպարյանի էքսցենտրիզմը, սակայն, սրանով չի ավարտվում: «Դրսի գողականներին» «պատերազմ» հայտարարելուն զուգահեռ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր «պատերազմ» է սանձազերծել նաև համակարգի ներսում:
Մարտի 30-ին նախատեսված է ՀՀ արդարադատության խորհուրդի նիստը, որի ընթացքում դռնփակ պետք է քննարկվի նաև դատավորներից մեկին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Ժամանակակից սարքավորումներով հագեցած այս մեքենաները, որոնց տեղափոխումն այնքան կարևոր է ու ծախսատար, որ կազմակերպությունը, որպես կանոն, դրա համար մրցույթ է հայտարարում, Հայաստանից տարվում են աշխատանքների հազիվ 5-6 տոկոսն ավարտելուց հետո:
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի երկարամյա տեղակալ Աշոտ Մարկոսյանը, որը սովորաբար զգուշավոր է և աշխատում է, որ իր անունը ոչ մի տեղ չշոշափվի, օրերս իր կամքին հակառակ հայտնվել է երկիմաստ վիճակում։
Ես շատ կուզենայի տեսնել շատ ավելի մտորող խորհրդարան, իրականության հանդեպ ճիշտ ռեակցիաներ ունեցող խորհրդարան, և կուզենայի, որ մեր օրենքները քայլեին ոչ թե մեզնից հետո, այլ լինեին մեր կյանքից առաջ, որպեսզի կարգավորեին մեր հարաբերությունները։
Երեկ «Ժոդովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեխաների խնամքի նպաստ ները՝ 18 հազարական դրամները, սովորականի պես մինչև ամսվա վերջ չեն բաժանի։
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարա նի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով համալսարանի ներկայիս ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի սեքս-սկանդալի հայտնի պատմությանը, ասաց, որ եթե հրապարակումեերը ճիշտ են, ապա դա բացարձակ իրեն չի հետաքրքրում։
Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը ամեն օր «Հրազդան-1» կառավարական ամառանոցից հենց այս փողոցով է գնում նախագահական նստավայր, և ակնհայտ է, որ նրա ճանապարհին ընկած այս դիտահորերի կափարիչների զոդումը անվտանգության միջոցառում է։
Վիճակագրական տվյալներ հրապարակման մեջ մասնագիտացած «Nation Master» կայքը երեկ հրապարակել է աշխարհի 162 երկրներում բնակչության եկամուտների վերաբերյալ զեկույց։
Իշխանության կուլիսներում ահագնացող կադրային փոփոխություններից, մեր տեղեկություններով, զերծ չեն մնա նաև մարզպետները: Ամենաբարդ վիճակում է հայտնվել դեռևս 2006-ից Արմավիրի մարզը ղեկավարող Աշոտ Ղահրամանյանը:
Փետրվարի 14-ից ԲՀԿ-ական ֆեյքերի ֆեյսբուքյան էջերը չեն թարմացվում: Ավելին՝ այդ էջերում մինչ այդ գրված բոցաշունչ ստատուսները, ԲՀԿ-ի ու դրա նախկին առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ նյութերն աստիճանաբար հեռացվում են:
Իրավիճակը պարզաբանելու մեր խնդրանքին ի պատասխան՝ «ՀԷՑ» մամլո պատասխանատու Նատալյա Սարջանյանը հաստատեց ՓՀԷԿ-երին գումարներ չվճարելու փաստը և տեղեկացրեց, որ դա ֆինանսական բարդ վիճակի հետևանք է:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի տնօրինությունն ընկերության դրամական միջոցները տնտեսելու նոր ձև է գտել:
Պատգամավոր, Գալուստ Սահակյանի աներձագ Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, նեղացել է հարազատ կուսակցությունից և, իբրև բողոքի նշան, բոյկոտել է անցած քառօրյան: Եվ չի էլ թաքցնում իր վերաբերմունքը:
«Ես արդեն ասացի՝ բոլորի հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ»: Ճանաչո՞ւմ եք իրեն: «Հա, ի՞նչ է եղել որ, նա մեր թաղի տղա է եղել»:
Ես չգիտեմ՝ այդ հայտնագործությունն ով է արել։ Բայց ամբողջ աշխարհը Ռուսաստանի և ոչ միայն Ռուսաստանի շուկայի համար պատրաստ է ամեն ինչ անելու։ Այսօր բոլոր երկրների պատերազմների 90 տոկոսր շուկաների համար է։ Հիմա ի՞նչ է նշանակում կախվածություն։ Ինչ-որ մի տեղից պետք է կախված լինե՞ս։ Լեհաստանն էլ էր Ռուսաստանին խնձոր վաճառում, հիմա չի վաճառում։
Վարկային կազմակերպությունը գտնվում է Էջմիածնում, տրամադրում է զանազան վարկեր՝ սպառողական, խմբային, ձեռնարկատիրական էքսպրես և, որ ամենակարևորն է՝ եղեկեցական վարկեր։
Ուրիխանյանը փետրվարյան իրադարձություններից հետո որոշել է այլևս չքայլել ԲՀԿ-ի հետ, քանի որ համաձայն չէ նոր ԲՀԿ-ի մեղմ ու կառուցողական դիրքորոշումների հետ: Նա շաբաթներ առաջ «Քաղաքացիական շտաբ» նախաձեռնություն ստեղծելու հայտ է ներկայացրել, հիմա էլ որոշել է այն դարձնել կուսակցություն:
Այդպիսով՝ ՀՀ արտաքին պահուստները կկազմեն շուրջ 1 մլրդ 450 միլիոն դոլար: Խնդիրն այն է, որ անցած տարվա հունվարի համեմատ ՀՀ արտաքին պահուստները նվազել են մոտ մեկ միլիարդ դոլարով՝ 2 միլիարդ 250 միլիոնից այս տարվա փետրվարին հասնելով 1 մլրդ 260 միլիոն դոլարի, և սահմանել վերջին 6 տարիների հակառեկորդը: 1 մլրդ 260 միլիոն դոլարից պակաս արտաքին պահուստներ Հայաստանը վերջին անգամ ունեցել է 2009 թվականի փետրվարին:
Սերժ Սարգսյանի՝ 2014 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ նրա անցած տարվա տարեկան եկամուտը կազմել է 20 միլիոն 164 հազար դրամ, որից նրա աշխատավարձը կազմում է 10 մլն 111 հազ. դրամ, իսկ 10 մլն 52 հազ. դրամը հայտարարագրված է, որպես փոխառություններից ստացած եկամուտ:
Իսկ Աբովյանի մատույցներում տեղակայված Գագիկ Ծառուկյանի «Շանգրիլա»-ն և նոր «Մուլտի գրանդ» հյուրանոցի կազինոները մի քանի անգամ ավելի շատ հարկ են վճարում, քան Ծաղկաձորի «Սենատորը», բայց այդքան էլ հարմար չեն և այցելուների ու եկամտի պակաս ունեն: Կազինոներ ունեցող գործարարները վերջերս դիմել են բարձր ղեկավարությանը՝ խնդիրը վերանայելու խնդրանք-հորդորով:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների գործով տարածված տեսանյութը նկարահանված է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչական շենքի տանիքում տեղադրված տեսախցիկով: Տեսանյութից ակնհայտ է, որ այն նկարահանված է վերևից:
Թեև վերջին շրջանում տպավորություն էր, որ փոխարժեքը քիչ թե շատ կայունացել է, և նախորդ ամիսների ցնցումները չեն կրկնվելու, սակայն այս օրերին որոշ բանկեր կրկին անցել են նոյեմբերի վերջի և դեկտեմբերի գորձելաոճին:
«Բրիթիշ փեթրոլիում» ընկերության կատարած վերջին հետազոտությունների համաձայն, Իրանը բնական գազի պաշարներով առաջին երկիրն է աշխարհում և տիրապևտում է համաշխարհային պաշարների 17.9 տոկոսին, որը կազմում է 33.6 տրիլիոն խ/մ։
Գազի գնի նվազման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկար բանակցությունների արդյունքում եւ նպատակը մեկն է՝ կանխել դրամի արժեզրկման արդյունքում սակագնի բարձրացման հեռանկարը։
«Հայկական Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, քաղաքական համապատասխան շրջանակներում, ի վերջո, որոշվել է, որ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը չպետք է վայր դնի պատգամավորական իր մանդատը, քանի որ նրա՝ մանդատից հրաժարվելու դեպքում ԲՀԿ համամասնական ցուցակով եկող հաջորդ համարների ներկայությանը խորհրդարանում զավեշտ է դիտվելու։ Նրանք հիմնականում կապ չունեն քաղաքականության հետ և չեն փայլում իրենց մտավոր ու ինտելեկտուալ կարողություններով։ […]
ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի ռուսական ոազմաբազայի տեղաբաշխման կետերի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2012 թվականին ստորագրված արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկը։
Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանը տևական ժամանակ է կորել է տեսադաշտից։
Նախօրեին, երբ ՀՀ ոստիկանությունը լրատվություն տարածեց, թե ինքնակամ ոստիկանություն են ներկայացել մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ կատարված հանցագործության հեղինակները, տեղի ունեցավ անհասկանալի մի բան: