Բաժիններ՝

25-ամյա վարորդը «Ford Transit»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնի

Այսօր՝ օգոստոսի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Փարաքար համայնքի Երևանյան փողոցում, թիվ 3 հասցեի դիմաց, ժողովրդին հայտնի «Գաի» պոստի մոտ 25-ամյա Արթուր Շ․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 36-ամյա Սամվել Բ․-ին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31