Ծառուկյանը գնել է Հայաստանում «BMW»-ի ներկայացուցչությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը՝ կասկած չունենալով, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այլևս չի համարձակվի իր դեմ դուրս գալ, նրան է վստահել Աբովյանի քաղաքապետի ընտրության հարցը: Իսկ թեկնածուն էլ պիտի այնպիսին լինի, որ կարողանա Աբովյանը ղեկավարել այնպես, որ դրանից ո՛չ Գ. Ծառուկյանի ապաքաղաքական կյանքը տուժի և ո՛չ էլ Ս. Սարգսյանի քաղաքականությունը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանը որոշել է այդ պաշտոնում առաջադրել ԱԺ-ում իր օգնական Վահագն Գևորգյանին: Ըստ տեղեկությունների՝ Ծառուկյանն առաջիկայում պետք է հանդիպի Ս. Սարգսյանի հետ` այս խնդրի հետ կապված իր որոշումը նրան ներկայացնելու համար:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Գ. Ծառուկյանը գնել է Հայաստանում «BMW»-ի ներկայացուցչությունը, որը մինչև վերջերս պատկանում էր «Հայրապետյան եղբայրներ» ՓԲ ընկերությանը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս