Ինչո՞ւ է Ծառուկյանը խուսափում «քաղաքականություն» բառից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բոլոր տեսակի շփումների ժամանակ, նույնիսկ ամենամերձավոր շրջապատի հետ զրույցի ընթացքում, երբ խոսք է գնում քաղաքականությունից, միանգամից թեման փակում է եւ թույլ չի տալիս շարունակել: Այլ կերպ ասած՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական թեմաներով զրույցներից խուսափում է անգամ ընտանիքում:

Ինչո՞ւ է Ծառուկյանն այսքան խուսափում «քաղաքականություն» բառից՝ այն համարելով «հայհոյանք» կամ վիրավորանք: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից:

«Բնականաբար, պարոն Ծառուկյանը հրապարակավ հայտարարել էր, որ քաղաքականության հետ այլեւս որևէ կապ չունի, իսկ թե մասնավոր զրույցներում, որպես մարդ, որպես անհատականություն, ինքն ինչ թեմաների մասին է զրուցում կամ չի զրուցում, ես ինձ կոմպետենտ չեմ համարում այդ հարցին անդրադառնալ»,- պատասխանեց Ծառուկյանի խոսնակը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս