Աշխատակիցներին ստիպում են ամեն օր անցնել ռենտգեն սքաների միջով. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ինտերնեշնլ Մասիս Տաբակ» եւ «Գրանդ Տոբակո» ընկերությունների աշխատակիցները երեկ մեզ ահազանգեցին, որ այս ընկերություններում աշխատողներին աշխատանքի ավարտից հետո ստուգելու նպատակով ստիպում են անցնել ռենտգեն սքաների միջով, որպեսզի ստուգեն՝ աշխատողն իր հետ գործարանից որեւէ բան հո չի՞ տանում:
Նրանք մեզ տեղեկացրեցին, որ գործարանների ղեկավարները, հակառակ բոլոր հորդորների, բացառություն չեն անում անգամ հղի կանանց համար, որոնց առողջությանն առավել վնասակար են ռենտգեն ճառագայթները:
«Անգամ բժիշկները հղիների ամենամսյա կոնսուլտացիաների ժամանակ հրաժարվում են համապատասխան սարքավորումով սոնոգրաֆիա անել՝ պատճառաբանելով, որ սարքի ճառագայթները վտանգավոր են երեխայի առողջությանը, բայց այստեղ ամեն օր ստիպում են այդ սարքի տակով անցնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: