«Բոդոլը» հայց է ներկայացրել հանգուցյալ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ դեռևս 2014թ. փետրվարի 28-ին Արսեն Չիչյանը, որն առավել հայտնի է Բոդոլ անվամբ, դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Սերոփ-Գորիան Դեր-Բողոսյանին պարտավորեցնել որոշակի գործողություններ իրականացնել: Այս գործով դատավարությունը դեռևս ընթացքի մեջ է:
Այն դեպքում, երբ Ս. Դեր-Բողոսյանը, ով մանկապղծությանն համար 15 տարվա ազատազրկման էր դատապարտված, 2014թ. սեպտեմբերի 21-ին մահացել է: «Ժողովուրդ»-ը Ա. Չիչյանից փորձեց պարզել, թե նա ինչ պահանջ ունի արդեն հանգուցյալ Ս. Տեր-Բողոսյանից, և ինչպես է իրագործվելու այն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում