Ծառուկյանի թիկնազորի պետի գլխավորությամբ ԲՀԿ-ականները «նիստ» են արել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Աբովյանում տեղակայված ԲՀԿ գրասենյակում օրերս նախկին և ներկա մի շարք ԲՀԿ-ականներ «նիստ» են արել, քննարկել քաղաքապետի թեկնածուի հարցը: Մեր տեղեկություններով, այն վարել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը՝ Էդոն: Որոշվել է առաջադրել Ծառուկյանի օգնականին՝ Վահագն Գևորգյանին: Անգամ քննարկվել է, թե ով պետք է լինի նրա շտաբի պետը. ավագանու անդամ Գեղամ Հայրապետյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում նախ նշեց, որ նոր է լսում այդ մասին, կճշտի, կասի, ապա հավելեց. «Ես չեմ եղել, բայց տենց նիստ չի եղել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս