Այս տարվա բյուջեն կատարելու համար պետեկամուտների կոմիտեն պետք է 5 տոկոսով ավելի հարկ հավաքագրի, քան անցած տարի: Բայց այս տարի ոչ միայն չեն ապահովվում նախատեսված եկամուտները, այլ դրանք ավելի քիչ են, քան անցած տարի:
ՀՀ կառավարությունը իր այսօրվա նիստում կքննարկի աիյուռքի հայկական կրթական հաստատությունների ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրման 2015թ. ծրագիրը։
Վերջին տարիներին աոաջին անգամ, այս տարվա հունվարին ՀՀ պետական կադաստրի պետական կոմիտեն արձանագրել է Երեւանում անշարժ գույքի գների նվազում՝ դրամով արտահայտված։
Արարատի նախկին մարզպետ, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ավագ խորհրդական Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկը), պարզվում է, մի քանի ամիս առաջ ազատվել է աշխատանքից, սակայն տարօրինակ կերպով այդ լուրը չի հայտնվել լրատվամիջոցներում:
Արամ MP3-ին Սերժ Սարգսյանի հետ սելֆի է արել: Դա տեղի է ունեցել երեկ երեկոյան Կամերային թատրոնում կայացած «Հայկյան» մրցանակաբաշխության ժամանակ: Լուսանկարը հայտնվեց երգչի ֆեյսբուքյան էջում երեկ կեսգիշերին մոտ:
Բանն այն է, որ մինչ այս ամեն տարի մարտի 8-ին ԱԺ աշխատող կանայք մշտապես նվերներ են ստացել գումարի տեսքով, սակայն Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ այս տարի ԱԺ-ն գումար չունի, ինչի համար կանանց նվերը չի տրվի:
«ՉԻ» տեղեկություններով, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը երկար ժամանակ է՝ բացակայում է Հայաստանից, պատրաստվում է վերադառնալ ու իր շուրջը համախմբել Արցախի ընդդիմությանը:
րազդան» տոնավաճառից հեռացած առևտրականներին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող տարածքում արդեն տաղավարներ են տրամադրել:
«Հմի կարանք չէ՞ դուխով իրար հետ շփվենք»: Մինչ Գուլոյանը կպատասխաներ, պատգամավոր Գրիգոր Մարգարյանը՝ Բելլաջիոյի Գրիշը, առաջ ընկավ՝ ասելով. «ոնց որ թե կարանք»:
«Երեկ ԱԺ-ում, որտեղ կից սրահում բացվել է ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը թանկարժեք կտավ գնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համար՝ Մարտի 8-ի առթիվ»:
Այն անկեղծությունը, որով Գագիկ Ծաուկյանը բնութագրեց Սերժ Սարգսյանին, նույնպես հիացրեց, այդ առումով էլ մենք բազմաթիվ անգամներ ասել ենք։ Ես շատ կցանկանայի, որ իրենք երկուսն էլ անկեղծանային Ռոբերտ Քոչարյանի կերպարի, քաղաքական գործչի մասով։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախորդ շաբաթ մի քանի անգամ եղել է Ծաղկաձորում՝ դահուկ է քշել։
«Չորս ամիս առաջ վարչապետը մեզ ընդունեց ու անձամբ խոստացավ, որ մինչև մարտի 1-ը մեր խնդիրը կլուծի և փոխհատուցումը կտա, սակայն այդպիսի բան տեղի չունեցավ։Այդ ամիսների ընթացքում մի նամակ, մի ձայն նրանց կողմից չի եղել, իսկ այսօր էլ խիստ զբաղված են և չեն կարոդ մեզ ընդունել»:
Առաջին նախագահը կարող է իր կարծիքները ունենալ, բայց մենք էլ կարող ենք մերը ունենալ։ Ո՞վ է ասել, որ մոտեցումները պետք է միակերպ լինեն։ Իր ելույթները արդեն ինձ չեն հետաքրքրում, իսկ եթե այլ ուժերի է մեղադրել, դիմեք այլ ուժերի ներկայացուցիչներին։
Եվ կարծում եմ, որ ցանկացած միավորում, որը որ լինելու է, պետք է հիմքում դա ունենա։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ-որ բան նախանշեց հեգնանքով թե… իհարկե, ցավում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մի շատ կարևոր բանի չանդրադարձավ, իր սիրելի Ռուսաստանի սիրելի վարչակարգի կենտրոնատեղիից 200 մետր հեռավորության վրա սպանվեց ելցինյան Ռուսաստանի մեծագույն գործիչներից մեկը՝ փոխվարչապետ Բորիս Նեմցովը, և որևէ անդրադարձ դրան չեղավ։
ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը նպատակադրվել է զբաղեցնել ՀՀ զլխավոր դատախազի պաշտոնը: Այս նպատակադրումը սրել է նրա հարաբերությունները գործող գլխ. դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:
«Չեմ կարծում, որ խնդիր առաջանա, Լիանան երկար տարիների փորձ ունի, փորձված մասնագետ է, երկար տարիներ աշխատել է Սահմանադրական դատարանում, դատավոր է և այլն, և այլն: Հանձնաժողովը եկել է այն կարծիքին, որ նա քաջատեղյակ է, իրազեկ է կոնվենցիայից»:
Մոտ երկու շաբաթից Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստի հաստատմանը կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Էյր Արմենիա» ավիաընկերությունը, անցած տարեվերջին դադարեցնելով չվերթները, խոստացել էր դեկտեմբերի 20-ից վերսկսել:
Սպասվում է, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում էլի մի քանի պատգամավորներ կհայտարարեն ԲՀԿ-ն լքելու մասին: Անգամ խոսակցություններ կան, որ Վահե Հովհաննիսյանը կարող է ընդհանրապես վայր դնել պատգամավորական մանդատը:
Երկու օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է խմբակցության նիստ: Ծառուկյանը ներկա չի եղել, այն վարել է դեռ խմբակցության քարտուղարի պաշտոնն զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանը:
Շիրակում, Արագածոտնամ, Վայոց Ձորի նախալեռներում, Կոտայքամ եւ Գեղարքունիթում մինչեւ մարտի 7-ը ներառյալ՝ գիշերը կհասնի մինչեւ –10 աստիճան ցրտի, իսկ ցերեկը կդիտվի 0-ից 5 աստիճան։ Նշված շրջաններում առաջիկա 3 օրերին սպասվում են նաեւ տեղումներ ձյան տեսքով։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և էթիկայի հանձնաժողովը երեկ հրապարակել է Վերահսկիչ պալատի խորհրդի նորանշանակ անդամ Սոնա Ղարբինյանի՝ պաշտոնը ստանձնելռւ հայտարարագիրը։
«Ես ուշադիր հետևել եմ «հրաշալի քառյակի», հետո եռյակի ու հիմա էլ ՀԱԿ-ի ծավալած քաղաքական գործընթացներին, բայց «Հանրապետություն» կուսակցությունը և մենք ունենք մեր մոտեցումներն ու ծրագրերը, որոնցում որևէ կերպ ՀԱԿ-ը, որպես քաղաքական միավոր, հետաքրքրություն չի ներկայացնում ու ներգրավված չէ»:
ՀԱԿ-ը պատրաստ է իր ամբողջ ներուժը ներդնել այդ գործի մեջ։ Դրա համար բոլոր հիմքերը կան. ռեժիմը կարող է չեզոքացնել իր դեմ գործող ինչ-որ մի քաղաքական ուժի, բայց չի կարող չեզոքացնել սոցիալական դժգոհությանը, ժողովրդի բացասական տրամադրություններն այս իշխանության նկատմամբ, որովհետև այն տապալել է պետական կառավարումը և երկրում ստեղծել է անլուծելի խնդիրներ, որոնբ գնալով ավելի են խորանում ՝ արտագաղթ, գործազրկություն, մենաշնորհային գործարարություն։
Փակվելու է սուպերմարկետը ու այլ ցանցի է միանալու, ես չեմ ուզում նշել, թե ինչ ցանց է այդտեղ գործելու, քանի որ դա իմ իրավասությունների մեջ չի մտնում։ Կդառնա այն, ինչ կդառնա, դա բոլորը կտեսնեն։ Ես հանձնում եմ այլ ցանցի։ Սա արվում է միայն նրա համար, որպեսզի բոլոր հարցերը կարգավորվեն մատակարարների, բանկերի հետ, այժմ պրոցես է գնում, ու մենք փորձում ենք այդ պրոցեսում կարգավորել այս հարցերը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014 թվականին Հայաստանի դատարանների կողմից դատապարտվել է 2.944 մարդ։
«Վարչապետ Քեմերոնն արդեն պատասխանել է նրա (Սերժ Սարգսյանի, խմբ.) հրավերքին՝ ընդունելով այս հարյուրամյա տարելիցի կարևորությունը հայ ժողովրդի համար և ներողություն խնդրելով, որ անձամբ չի կարող ներկա գտնվել ու մասնակցել հիշատակման միջոցառումներին»:
Աշոտ Աղաբաբյանի և Գագիկ Ծառուկյանի հակամարտության արդյունքում Աբովյանում հանգրվանած որոշ առևտրականների հեռանալը լուրջ ֆինանսական վնասներ է պատճառել «Հրազդան» մարզադաշտի և տոնավաճառի տնօրինությանը:
Այս տարվա հունվարին ՀՀ միջազգային պահուստների ծավալը կազմել է մեկ միլիարդ 351 միլիոն դոլար: Սա, փաստորեն, նոր հակառեկորդ է. ՀՀ միջազգային պահուստները հասել են վերջին շուրջ 6 տարիների ամենացածր մակարդակին: