Օտարերկրյա հատուկ ծառայություններ հետաքրքրված են եղել ՀԽ-ի մտադրությամբ և ՀՀ իշխանությունից երաշխիքներ են պահանջել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցավ այն, ինչ արդեն բավական երկար ժամանակ կանխատեսվում էր: Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը և նրանց չորս կողմնակիցներ ձերբակալվեցին: Մենք տեղեկացրել էինք, որ մի շարք օտարերկրյա հատուկ ծառայություններ լրջորեն հետաքրքրված և անհանգստացած են եղել ապրիլի 24-ին Երևանում իշխանափոխության կոչերով ակցիաներ անելու Հիմնադիր Խորհրդարանի մտադրությամբ: Խոսքն այն երկրների մասին է, որտեղից ապրիլի 24-ին բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանելու Երևան: Հատկապես այդ օրը Հայաստան ժամանելու մտադրություն ունեցող առաջին դեմքերի, այսինքն պետությունների ղեկավարների անվտանգության ծառայությունները ՀՀ իշխանություններից երաշխիքներ են պահանջել, որ ապրիլի 24–ին Երևանում անկարգություններ տեղի չեն ունենալու:

Մեր տեղեկություններով, ահա, Սեֆիլյանենց ձերբակալությունը հենց այդպիսի երաշխիքների շրջանակներում է։ Այս տրամաբանությամբ մեծ է հավանականությունը, որ Սեֆիլյանին ու նրա խմբին նաև կկալանավորեն և կալանքի տակ կպահեն առնվազն երկու ամիս:»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս