Տավուշի Դիտավան գյուղը ոռոգում է Ադրբեջանի դաշտերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տավուշի մարզում տաք եղանակ է, ընթացքի մեջ են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղի բնակիչ, ֆերմեր, Հայաստանի հանրային խորհրդի գյուղատնտեսության հանձնաժողովի անդամ Արշակ Սարիբեկյանը հայտնեց, որ կատարվում են եգիտացորենի, ծխախոտի սածիլների տնկման, խաղողի այգիների էտի աշխատանքներ:

Սածիլացման համար ոռոգման ջուր է հարկավոր, խաղողի վազերը էտելուց հետո այգին պետք է ոռոգվի:

Ա. Սարիբեկյանն ասաց, որ Իջեւանի ջուր օգտագործողների ընկերությունը մի ամիս առաջ պետք է սկսեր Աչաջուր, Խաշթառակ, Դիտավան գյուղերի հողերի ոռոգումը, սակայն նշված գյուղերի համար մեկական ջրվար, ընդհանուր թվով՝ 3 աշխատող չընդունելու, նրանց աշխատավարձը տնտեսելու արդյունքում չի սկսում ոռոգման սեզոնը: Դրա հետեւանքով Աղստեւ գետի ջրերն անարգել հոսում են Ադրբեջան՝ փոխանակ ոռոգելու Իջեւանի գյուղերի հողերը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930