Երևանյան հյուրանոցները «պատրաստվում են» ապրիլի 24-ին, գները էականորեն բարձրացել են. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.«Երևանյան հյուրանոցները «պատրաստվում են» ապրիլի 24-ին, և հյուրանոցային համարների գները էականորեն բարձրացել են: Նշենք՝ սպասվում է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ բազմաթիվ օտարերկրացիներ կայցելեն Երևան:

«Ռոյալ թյուլիփ» հյուրանոցի մարքեթինգի բաժնից մեզ տեղեկացրեցին, որ «գնային տատանումներ» եղել են ու դա պայմանավորված է «մարդկային հոսքով»: Մեզ հայտնեցին, որ հունվարից առաջ 1 տեղանոց համարը ներառյալ նախաճաշը, արժեցել է 83 հազար դրամ, իսկ հունվարից հետո՝ 95 հազար, իսկ ներկայումս էլ, կապված 100-ամյա տարելիցի հետ, որոշակի աշխուժություն կա։ «Արարատ» հյուրանոցում գների բարձրացում եղել է, սակայն մարտ ամսին, ու ինչպես մեզ տեղեկացրեցին այն կրում է սեզոնային բնույթ: «Արարատից» փոխանցեցին, որ արդեն իսկ կան պատվիրակություններ, որոնք ամրագրել են իրենց տեղերը հյուրանոցում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930