Սէֆիլյանի և նրա թիմակիցների տանը իրավապահները մահակներ են գտել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում քաղբանտարկյալների թիվը երեկ հինգով ավելացավ: Առավոտյան լուրեր ստացվեցին, որ ՀՀ իրավապահները սկսել են ձերբակալել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար կազմին: Միաժամանակ խուզարկություններ էին ընթանում նախաձեռնության երևանյան և մի քանի մարզային գրասենյակներում ու բերման ենթարկվածների բնակարաններում: Աղվան Հովսեփյանի գլխավորած քննչական կոմիտեի՝ երեկ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվածները հինգն են՝ Ժիրայր Սէֆիլյան, Վարուժան Ավետիսյան, Պավել Մանուկյան, Գևորգ Սաֆարյան և Գարեգին Չուքասզյան:
«Ժողովուրդ»-ը դեռևս մարտի 19-ի համարում գրել էր, որ ՀՀ ղեկավարությունը հրահանգել է առնվազն մինչև ապրիլի վերջը մեկուսացնել Ժիրայր Սէֆիլյանին և նրա կողմնակիցներից մի քանիսին: Սակայն հարց էր, թե ինչպես էին դա անելու: Ինչպես ցույց տվեց ժամանակը՝ բոլոր սադրանքները, այդ թվում քրեական տարերի ներգրավմամբ, օգուտ չտվեցին: Ուստի միակ հույսը, ինչպես միշտ, մնաց փորձառու Աղվան Հովսեփյանի երևակայությունը, որն էլ գործի է դրվել: Չէ՞ որ Հովսեփյանը գործեր է սարքել «սովետների» ժամանակ, ԽՍՀՄ-ի, ՀՀՇ-ի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին: Դա եղել է նրա գլխավորած իրավապահ կառույցի առջև դրված գերագույն պայմանը:
Հ. Գ. «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Սէֆիլյանի և նրա թիմակիցների տանը խուզարկության ժամանակ իրավապահները հիմնականում գտել են մահակներ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: