«ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի երեկվա վրդովմունքը` կապված «Ռուսաստանն այսօր» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլևի վիճահարույց հայտարարությունների հետ, իհարկե, միանգամայն հասկանալի և ընդունելի է բոլորի, անգամ` հանրապետականների համար»:
«Առաջիկայում Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիթորինգի հանձնախմբի համազեկուցողներ Ակսել Ֆիշերն ու Ալան Միլը»:
«Երեկ ՀՀ կառավարությունը իր հերթական նիստում հավանության արժանացրեց շրջանառության հարկը 3.5 տոկոսից մինչև 1 տոկոս իջեցնելու մասին օրենսդրական փոփոխության նախագիծը»:
«ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը երիտասարդ գիտնականին, ի վերջո, նվիրել է խոստացած հեծանիվը»:
«Դմիտրի Կիսելյովին Աժ-ում բարձրակարգ ընդունելության արժանացրած Հերմինե Նաղդալյանը մեր տեղեկություններով, հանդիպման ավարտից հետո շոկի մեջ է եղել և սիրտը դատարկել է ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի մոտ, ասելով, թե մենք ամեն ինչ անում ենք, որ ձեզ համար լավ լինի, «բայց ամեն ինչ չափ ունի, կարելի՞ է այսպես վարվել»»:
«Մենակ լուսարձակ չեն գողանում, հայելի, հետևի լուսարձակ, ապակի»,- հայտնել է աշխատակիցը: Նշված մոդելի մեքենայի լուսարձակների գինը այս ընկերությունում քսենոնի դեպքում 2 միլիոն 600 հազար դրամ է (զույգը), իսկ առանց քսենոնի 700-ից 770 հազար դրամ»։
«ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ երեկոյան սենսացիոն քայլի հեղինակ է դարձել. ՀՀ կառավարության ընդունելությունների տանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ընդունելություն է կազմակերպել ՌԴ ազգային տոնի՝ «Ռուսաստանի օրվա» առիթով»:
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկություններ չունի այս օրերին լրահոսը հեղեղած հետապնդումների մասին, որոնք վերաբերում են կուտակային կենսաթոշակային պահումներից հրաժարվելու դեպքերին»:
Այսպես. Սերժ Սարգսյան-Տեր-Պետրոսյան երկխոսության փոխարեն՝ ստացանք Ծառուկյան-Տեր-Պետրոսյան: Երկրորդ տարբերակում ով կլինի՝ կտեսնենք ժամանակի ընթացքում:
«Հրազդանում գտնվող Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա-ցեմենտ» գործարանն ամիսներ առաջ սնանկ էր ճանաչվել և վարկի դիմաց գրավադրվել ՎՏԲ Հայաստան բանկում»:
«Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստին մասնակցող «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին երեկ, Ազգային ժողովում, իր ստատուսի համար անսովոր ընդունելություն է մատուցվել»:
«ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նախօրեին ԱԺ հայտարարությունների ժամին ամենասուր խոսքերով քննադատեց կառավարությանը՝ շքեղության հարկը վերացնելու համար»:
«Երեկ երեկոյան Ազգային ժողովում հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստին հյուրընկալել էր «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, ռուսական պաշտոնական քարոզչության ծանր հրետանի համարվող Դմիտրի Կիսելյովը»:
«Հունիսի 16-18-ը Բաքվում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի «Ռոս-Ռոութ» սեմինարին Հայաստանից կմասնակցեն ԱԺ պաշտպանության, ՆԳ, ԱԱ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և «Ժառանգությունից»՝ Թևան Պողոսյանը»:
«Մեր տեղեկություններով, կտրուկ վատացել է Գերմանիայում ՀՀ դեսպան, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, դաշնակցական Վահան Հովհաննիսյանի առողջական վիճակը»:
«Երեկ ԱԺ-ում մեր թղթակցի հարցերին ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ 4 ոչ իշխանական ուժերի կողմից իշխանություններին ներկայացրած պահանջների մեջ իրենց համար կան ընդունելի կետեր, և մի մասը կբավարարվի»:
Եվ ոչինչ, որ 32,5 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանում բարձրանում է էլեկտրաէներգիայի սակագինը՝ 3.85 դրամով, ամենօրյա գնաճն ու կյանքի դժվարությունները ստիպում են ՀՀ քաղաքացիներին արտագաղթել երկրից, 5 տոկոս պարտադիր վճարների դեմ փողոց են դուրս գալիս մարդիկ՝ պահպանելու իրենց հասանելիք աշխատավարձը…
Ռ. Քոչարյանը Երևան-Աթենք չվերթով մեկնել է Աթենք։ Երեկ «Ժողովուրդը» փորձեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից պարզել, թե ինչու է Ռ . Քոչարյանն Աթենք մեկնել։
Քառյակը հրապարակել է իր պահանջները, որոնք ուղղված են իշխանություններին: Ինքը` փաստը, անշուշտ, դրական է: Հաջորդ քայլը պետք է լինի այդ պահանջների կատարման մեխանիզմների հրապարակումը: Մասնավորապես, դրանց հասցեատերերի հստակեցումը:
Ես չեմ ուզում խոսել ողջ իշխանության անունից: Ինքս գտնում եմ, որ դրանց մեջ կան ընդհանրապես անընդունելի կետեր: Կան նաև կետեր, որոնց մասին ոչ միայն իրենք, այլ մենք ենք մտածում, և մեզանից առաջ էլ են մտածել:
Չէ, ո՞ւր եք տեղափոխում հարցը, իսկ ո՞վ է ասել, որ կոռումպացված երկիր է, իսկ ո՞վ է ասել, որ ընդդիմությունն ավելի լավ է վերահսկում, քան իշխանությունը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Աստանայում տեղի ունեցած խայտառակ միջադեպից հետո ԱԺ-ում պարզաբանումներ տալու պատգամավորների պահանջին: Ի դեպ, Նալբանդյանը Քոչարյանի միջոցով փորձել էր պատգամավորներին հրավիրել իր մոտ՝ հանդիպելու, բայց վերջիններս հրաժարվել են:
«Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂՀ անկախությունը, անվտանգության ապահովումը, հիմնահարցի խաղաղ և արդարացի կարգավորումը գերակա սկզբունքներ են: Այս հարցերում անթույլատրելի է որևէ նահանջ, իսկ ընդունվելիք որոշումները պետք է լինեն բացառապես հանրության և խորհրդարանի մասնակցությամբ»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք ցանկանում են հեռացնել Մաքսիմ Հակոբյանին՝ նրա փոխարեն այլ՝ առավել վստահելի մարդ նշանակելով:
«ՕԵԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանին մի քանի հարց ուղղեցինք կապված ԱԺ դահլիճում իր պատգամավորական աթոռի տեղի փոփոխության հետ»:
«Եվրասիական միության և ռուսական լեզվի խորին ջատագով, «պուտինյան ակումբների» կնքահայր Անդրանիկ Նիկողոսյանի հրավերով այս օրերին Հայաստանում է Россия сегодня-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը` ՀՀ-ում նախկին դեսպան Կովալենկոյի ուղեկցությամբ»:
«Մեր տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Հրայր Թովմասյանը մտմտում է ԱԺ ներքին կանոնակարգ ստեղծելու մասին»:
«Գյուղնախարար Սերգո Կարապետյանը շարունակում է զվարճացնել մեզ. նախօրեին մասնակցելով Կասյան փողոցում գյուղատնտեսական շուկայի բացման արարողությանը, մի վաճառողուհուց հետաքրքրվել է, թե ինչ արժե «կաբաչկան»»:
«Վերջին շրջանում բավականին մեծ աղմուկ բարձրացրած Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման գործընթացը, հավանաբար, ցանկալի արդյունք չի ունենա գաղափարի հեղինակների համար»:
«ՕԵԿ-ն ստանձնել է այս կառավարության անխնա քննադատի դերը»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. «6 տարի իշխանության խոնարհ հարսը եղած ՕԵԿ-ը երեկ ԱԺ հայտարարությունների ժամին շշմեցրեց իր համարձակությամբ: