Շշի Մելոյին ու Ծառուկյանի խնամուն պատկանող շշերի գործարանը փակվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի՝ (Շշերի Մելո) Աբովյան քաղաքում գտնվող շշերի գործարանը որոշ ժամանակով դադարել է գործել:

Ըստ մեր տեղեկությունների՝ պատգամավորին պատկանող ընկերությունը տեխնիկական խնդիրներ ունի, ինչի համար էլ Մանուկյանը որոշել է որոշ ժամանակով «կանգնեցնել» գործարանը: Դադարի ընթացքում գործարանը պետք է վերազինվի և նորից վերսկսի աշխատել: Աբովյանցիներից շատերը մեզ հետ զրույցում ասում էին, որ գործարանի աշխատակիցներին արդեն իսկ տեղեկացրել են, որ աշխատանքի չգնան, բայց չեն հստակեցրել, թե մինչև երբ է գործարանը «փակված» մնալու:

Հիշեցնենք, որ այդ գործարանի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանին, իսկ մյուս 50 տոկոսը` ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի, ԲՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Մուրադ Գուլոյանին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս