«Մեր տեղեկություններով՝ հայաստանյան իշխանությունները վերջին շրջանում Ռուսաստանի մոտեցումներից սթրեսի մեջ են»:
««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 6-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը և ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մեկնելու են Մեծ Բրիտանիա, որտեղից ՀՀ խորհրդարանը հրավեր է ստացել և հիմա այս գործուղումը կռիվ է գցել ՀՀԿ կանանց մեջ»:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նախագահականում փորձում են այցի օրակարգը ձեւավորել այնպես, որ Սերժ Սարգսյանը հուլիսի 13-ին լինի Բրազիլիայում, որպեսզի, ամենայն հավանականությամբ, ներկա գտնվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերին:
«Արդարադատության նոր նախարար Հովհաննես Մանուկյանը սիրում է, երբ իրեն «շեֆ» են ասում, և ներքին կարգով հրահանգել է իրեն «շեֆ» ասել»;
«Կառավարությունն իր նախորդ նիստում որոշում է ընդունել Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին հավանություն տալու մասին»:
«Երեկ Հովիկ Աբրահամյանն իր խորհրդական է նշանակել ԱԺ գործերի կառավարիչ Համիկ Մկրտչյանին, որի հետ «բարեփոխիչ» Հրայր Թովմասյանը չցանկացավ աշխատել»:
«ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տալու միանգամից երկու փաստաթղթերի, որոնք վերաբերում են Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանում գտնվելու և աշխատանքային գործունեություն ծավալելու կարգերին»:
Մինչև հոկտեմբեր, ամենայն հավանականությամբ, պետք է շարունակվեն ռուս-ադրբեջանական խաղերը, Ղազախստանն էլ պետք է փորձի խաղալ իր մասով: Հայաստանին առնվազն մինչև հոկտեմբեր ժամանակ է տրվել այդ խաղերին չխանգարելու համար:
Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը երեկ հայտարարել է, որ Եվրասիական միությանը անդամակցելու Հայաստանի պայմանագիրը ուղարկվել է ներպետական համաձայնեցման:
Երեկ դատախազության աշխատակիցները վերջապես ներկայացան «դարակազմիկ» համազգեստներով, որոնց վերաբերյալ դեռ անցած տարի էր կառավարությունը որոշում ընդունել և բյուջեից մեծ գումարներ նախատեսել:
Ի դեպ, նույն դպրոցականների պատճառով լրագրողներն իրենց օթյակում տեղ չէին ունենում նստելու, թրև էին գալիս միջանցքներում` ցուցադրելով իրենց անտի-դրես-կոդերը:
«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր օգնական ունի, երեկ նա այդ պաշտոնում նշանակել է Աննա Գևորգյանին»,- գրում է «Ժողովուրդ» թերթը, որի տեղեկություններով՝ Աննա Գևորգյանը Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանի դասընկերուհին է:
«Երեկ՝ ժամը 16:00-ի սահմաններում, Տավուշի մարզի` Մեհրաբի ուղղությամբ ադրբեջանական կողմը՝ օգտվելով մառախուղից, դիվերսիայի փորձ է արել, ինչը կանխվել է հայ դիրքապահների կողմից»:
«Երեկ` հուլիսի 1-ին Հայաստանը ոչ միայն չանդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, այլեւ ռուսական ընկերությունների վատ տնտեսվարման պատճառով գազի գնի բարձրացումից հետո հիմա էլ բարձրացավ էլէներգիայի գինը»:
«Օրինակ, Մոսկվա հետդարձի հնարավորությամբ կարող ենք առաջարկել 133 հազար դրամանոց տոմս, որը նախկինում 125 հազար դրամ էր»»։
«Տավուշի մարզի Պառավաքար գյուղում հունիսի 28-ին ժամը 19:00-ի սահմաններում հակառակորդի արձակած գնդակից հրազենային վիրավորում է ստացել 12-ամյա Արմեն Բրուտյանը»:
Հայաստանի հասարակությունն արդեն վարժվել է, որ Հայաստանի իշխանությունները համարձակություն չունեն ձայնի կես տոնով անգամ Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին հիշեցնելու Հայաստանի հանդեպ իրենց դաշնակցային պարտավորությունների մասին:
«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2 օրից մեկնում է ԱՄՆ: Առայժմ՝ առանց ընտանիքի»:
Համաձայն մեր աղբյուրների՝ Քոչարյանն այդ հանդիպումը փորձում է իրականացնել «ԱՖԿ Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի միջոցով՝ խնդրելով, որ վերջինս Պուտինի մոտ լոբբինգ անի՝ իրեն ընդունելու:
Այսօր հուլիսի 1-ն է, ժամկետ, որը մեկ ամիս առաջ սահմանվել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Եվրասիական տնտեսական միության հիմնադիր ժողովի ժամանակ՝ Հայաստանի անդամակցության պայմանագիրը պատրաստելու համար:
«Ժառանգության» համագումարին հետևած փորձագետները կարծում են, որ Ստյոպա Սաֆարյանի և Հովսեփ Խուրշուդյանի` կուսակցության վարչությունից դուրս գալով, վերջնական ավարտին հասցվեց «Ժառանգության» ռուսաֆիկացումն ու քոչարյանացումը»:
«Հայաստանի էլեկտրական ցանցերը հրապարակել է 2013թ. ֆինանսական հաշվետվությունը՝ Ernst and Young անկախ աուդիտորի եզրակացությամբ։ Ըստ այդմ, ՀԷՑ-ը կուտակել է 4մլրդ 470 մլն դրամի վնաս»:
«Սերժ Սարգսյանը շաբաթ օրը վերադարձել է Ղարաբաղից և երեկ, «համեստի» մեջ, նշում էր ծննդյան օրը»:
«Շաբաթ օրը ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել շտապ խորհրդակցություն, որին մասնակցել են ոչ միայն նախարարները, այլև՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը»:
«Մայիսի 14-ին, խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե մինչև հուլիսի 1-ը բիզնեսին ժամանակ է տալիս՝ ստվերից դուրս գալու համար»:
««Հիշում եք՝ հունիսի 13-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարեց, որ ԵԱՀԿ-ն հրաժարվում է Արցախի սահմանին մոնիթորինգ իրականացնել, քանի որ այն վտանգավոր է իրենց թիմի անդամների կյանքի համար»:
«Հուլիսի 1-ից պետական աշխատողների աշխատավարձը բարձրացնելու հարցում ևս «պարտադիր, բաց ոչ պարտադրված» խաղին տրված կառավարությունն էլ ավելի ինքնատիպ մոտեցում է հանդես բերել. որոշել է կրճատել պետական աշխատողներին 3 ամիսը մեկ տրվող «պրեմիան», բաժանել ամիսների, ասել` աշխատավարձը բարձրացավ»:
«Երեկ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կազդի Վրաստանի՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը Հայաստանի ու Վրաստանի միջեւ բեռնափոխադրումների վրա»:
Պարզվում է՝ նրան ազատելու հիմնական պատճառը քաղաքական է: Նա մարտի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «գործուն աջակցություն» է ցույց տվել ԲՀԿ-ական թեկնածուին. կեղծ գրանցումների շնորհիվ այս շրջանի Սայաթ-Նովա գյուղում ՀՀԿ-ականին հաղթել է ԲՀԿ-ական Ռազմիկ Ալավերդյանը: Բանն այն է, որ Թադևոսյանը Հովտաշենի ԲՀԿ-ական գյուղապետ Հովիկ Թադևոսյանի խնամին է:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, Տարոն Մարգարյանը ոչ միայն չի արձագանքել Դավիթ Հարությունյանի «կանչին»` չի գնացել կառավարություն, ինչպես գրել է մամուլը, այլև նախօրեին չի մասնակցել կառավարության նիստին, որի ժամանակ էլ Հովիկ Աբրահամյանը նկատողություն է արել ոստիկանապետին: