Ձերբակալվել է Մարտի 1-ի գործը քննող քննիչը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին 5-6 տարիներին որոշակի դիրք ունեցող այն ոստիկանները` վարչության պետ, քննիչ կամ օպեր-լիազոր, որոնք մեղադրվել են կաշառք վերցնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչպես հետագայում պարզվել է՝ նրանց գերակշիռ մասը եղել է Մարտի 1-ի քրեական գործերը սարքողներից: Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Արմեն Ս.-ն խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով ձերբակալելու մասին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արմեն Ս.-ն նույն ինքը՝ Արմեն Սարգսյանն է, ով 2008-ի մարտին ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի պետի պաշտոնն է զբաղեցրել եւ ներգրավված է եղել Մարտի 1-ի քրեական գործը քննող քննչական խմբի կազմում: Նա ընդդիմադիրներին բանտարկողներից էր»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս