Ամռան ամիսներին գազի ու էլեկտրաէներգիայի սականգները կբարձրանան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արժույթի միջազգային հիմնադրամը ՀՀ կառավարությանն առաջարկել է բարձրացնել ամենակարիքավոր ընտանիքներին տրամադրվող նպաստի չափը: ԱՄՀ առաջարկը պայմանավորված է էլեկտրաէներգիայի և գազի սակագների հնարավոր բարձրացմամբ:

Այս մասին հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:

Վերջինս չկոնկրետացրեց, թե որքան են բարձրանալու սակագները, սակայն նշեց, որ իր տեղեկություններով՝ սակագների փոփոխությունները կարող են տեղի ունենալ ամռան ամիսներին:

Հորթոնը հայտնեց, որ իրենք տեղեկություններ ունեն ՀՀ կառավարության և ռուսական «Գազպրոմի» միջև տեղի ունեցող բանակցությունների մասին, որոնց նպատակը Հայաստանին մատակարարվող գազի գնի իջեցումն է: Թե ինչ արդյունքներ են տալիս այդ քննարկումները, ԱՄՀ-ն տեղեկացված չէ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930