
«Գազպրոմ-Արմենիա»-ն դատի է տվել ՀՀԿ-ական պատգամավոր Դերժավայի Արկադին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը դատի է տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա Ս» փակ բաժնետիրական ընկերությանը: Հայցվորը դատարանից պահանջել է «Դերժավա Ս» ՓԲԸ-ին պարտավորեցնել վճարել 111 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Արկադի Համբարձումյանը, որը առավել հայտնի է որպես Դերժավայի Արկադ անունով, 2003-ին ԱԺ պատգամավոր դարձավ որպես ՕԵԿ-ական: 2006-ի մայիսին, երբ այդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն իրեն ընդդիմադիր հայտարարեց, Համբարձումյանը ՕԵԿ-ից դուրս եկավ: 2012-ին նա ԱԺ պատգամավոր դարձավ թիվ 29 ընտրատարածքից և այժմ ՀՀԿ խմբակցության անդամ է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։