Ռուսաստանը հնարավոր է թանկացնի Հայաստանին մատակարարվող գազի գինը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը: Ըստ նույն լուրների՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ մարտի 30-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է հենց գազի հնարավոր թանկացման հարցը: Մեզ չհաջողվեց պարզել, թե ռուսական կողմը կոնկրետ որքան է ցանկանում թանկացնել Հայաստանին մատակարարվող գազի գինը:

Հիշեցնենք, որ ներկայումս Հայաստանին գազը մատակարարվում է հազար խորանարդ մետրը 200 դոլարով:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ փորձ է արվում առաջիկայում մասնագետներից կազմված խումբ ստեղծել, որը կուսումնասիրի խնդիրն ու կպարզի, թե գազի գնի թանկացումը որքանով է հիմնավորված և անխուսափելի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս