
Ինչպե՞ս են սարքել պատգամավորի գլխին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը վաղուց է ծրագրել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի «գլխին» սկանդալային մի պատմություն «սարքել»: Ըստ այդ տեղեկությունների՝ Առաքելյանը իր ընկերոջ` Հայկի հետ, որը ևս ներկայումս կալանքի տակ է, նախկին ռուս ընկերուհուն «կապել» է Սահակյանի հետ: 24-ամյա ռուս աղջիկը սկսել է նամակներ գրել Հովհաննես Սահակյանին՝առաջարկելով հանդիպել:
Իսկ երբ արդեն նրանց «ինտերնետային կապն» ապացուցող որոշակի «նյութ» է եղել, Տ. Առաքելյանը սկսել է Սահակյանից գումար պահանջել՝պատգամավորի և աղջկա խոսակցությունը չհրապարակելու դիմաց»:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Առաքելյանը «լռության» համար պահանջել է 20 հազ. ԱՄՆ դոլար, որից հետո իրադարձությունների զարգացմանն արդեն իրավապահներն են միջամտել: Ու երբ զոհը, իրավապահների հետ նախապես պլանավորելով, «համաձայնել է» գումարը վճարել, փողը փոխանցելու պահին հայտնվել են իրավապահները և ձերբակալել Տիգրան Առաքելյանին։
Ըստ ՀՀԿ-ականների ՝ Առաքելյանը ծրագրած է եղել նույն սցենարով մի քանի այլ ՀՀԿ-ականներից ևս գումար «պոկել»»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։