«Ասեցի՝ արայով մի խոսեք, քեզանից լավ արա չկա». տուրուդմփոց կառավարության աշխատակցի և հյուրանոցի տնօրենի միջև. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Աղվերանում գտնվող Գիտությունների ազգային ակադեմիային պատկանող հանգստյան տանը երեկ թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել։ «Ժամանակին» հայտնի է դարձել, որ ծեծկռտուքի մասնակիցներից մեկը հանգստյան տան տնօրեն Հարութ Թադեւոսյանն է, մյուսը՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը։
Նրանց միջեւ նախ վիճաբանություն է սկսվել, որից հետո կրքերը բորբոքվել են, ու դիմել են բռունցքների օգնությանը։ Հյուրանոցում, ականատեսների խոսքով, տուրուդմփոցը սկսվել է հենց այն պահից, երբ Արսեն Բաղդասարյանը իր ընտանիքի հետ ընդունարանում փորձել է կարգավորել հյուրանոցում տեղավորվելու փաստաթղթային հարցերը։ Ուղեգրի շուրջ վեճ է ծագել, գոռգոռացել են, ապա նրանցից մեկը աթոռով հարվածել է մյուսին։ Վիճաբանության պատճառների մասին մանրամասներ ճշտելու համար կապ հաստատեցինք հանգստյան տան տնօրենի հետ։ Վերջինս նախ սկզբում հերքեց՝ ասելով, թե նման բան տեղի չի ունեցել։ Բայց որոշ մանրամասներով հակադարձելուց հետո նա պատմեց եղելությունը։ «Դե, մարդիկ երեւի ճանապարհից հոգնել էին, դրա համար էլ մի քիչ այլ ձեւ էին։ Ուղեգրի հետ կապված հարց ծագեց։ Մեր իրավունքն է՝ ստուգել բոլոր փաստաթղթերը, տեսնել՝ ինչի հիման վրա է: Էդ տղան բորբոքվեց՝ բա արա, այ տղա, ասեցի՝ արայով մի խոսեք, քեզանից լավ արա չկա։ Ինքն էլ թե՝ պրոֆեսորի հետ ես խոսում, հետո էդ արա բառի վրա աթոռը վերցրեց ու խփեց ինձ»,- պատմեց Հարութ Թադեւոսյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: