Անի Մաջնունյանի սպանությունը Մուշեղը ծրագրել էր ամիսներ առաջ՝ որպես ֆիլմի սցենար. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ մեզ հասած տեղեկությունների` սպանության մեջ կասկածվող, «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանը ամիսներ առաջ ընկերոջ կողմից ընկերուհու սպանության մասին սցենար է կազմել եւ կիսվել մտերիմների հետ:

Փաստորեն, շատ չանցած՝ իրականացրեց սցենարը… «Ժողովուրդ»-ը փորձեց «Յանուս» թատրոնի տնօրեն Մուշեղ Մխիթարյանի մտերիմներից պարզել, թե ով կամ ինչի համար կարող էր սպառնալ Մուշեղին, ու, առհասարակ, միգուցե տեղի ունեցածը կա՞պ ունի «6-րդ զգայարան» հաղորդման փորձագետ, էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության եւ նրա կալանավորման հետ:

Սակայն վերջինիս մտերիմները չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ՝ մեզ հարցեր մի՛ տվեք, ոչնչից տեղյակ չենք պատճառաբանությամբ: «Ժողովուրդ»-ին էքստրասենսի սպանությունից եւ մինչ այդ Մուշեղի գործողություններից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ Մուշեղ Մխիթարյանը որեւէ բան չի պատմել իրավապահներին եւ անգամ մինչ օրս ցուցմունք չի տվել: Իսկ, ահա, Մուշեղի մտերիմներից մեկը իրավապահներին զարմանալի ցուցմունք է տվել:

Ըստ այդ ցուցմունքի՝ Մուշեղը ամիսներ առաջ մի ներկայացում է ցանկացել բեմադրել, թե, օրինակ, ինչպես է ընկերոջ կողմից ընկերուհին սպանվում: Վերջինս իր մտերիմներին հայտնել է, որ սպանողը ինքն է լինելու, իսկ իր մտերիմները կլինեն իրավապահները, որոնք պետք է բացահայտեն սպանությունը: Ըստ էության, Մուշեղի մտերիմը, լավ տեղյակ լինելով նրա նոր սցենարի մասին, իրավապահներին նկարագրել է, թե ըստ Մուշեղի սցենարի՝ ինչպես պետք է տեղի ունենար սպանությունը, եւ ինչպես ինքը պետք է պաշտպանվեր»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

 

Տեսանյութեր

Լրահոս