
Ինքնասպան եղած գործարարին պատկանող ընկերությունը բանկին 9 միլիոն դոլար պարտք է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վենեցիա» ռեստորանային համալիրի սեփականատեր, «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ն դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Ընկերության պարտքը միայն «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ին կազմել է 9 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ «Վենեցիա»-ն պատկանում է ինքնասպան եղած գործարար Աբրամ Ամիրխանյանին:
«Ժողովուրդը» պարզեց, որ հուլիսի 1-ին «Վենեցիա Պլազա ԳՍ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ «Կոմֆորտ Ռ և Վ» ՍՊԸ-ն փոխհատուցի պատճառված վնասը: Իսկ թե ինչ վնասի մասին է խոսքը, մեզ առայժմ չհաջողվեց պարզել: Սնանկության գործով կառավարիչը նաև միջնորդություն է ներկայացրել դատարան՝ «Կոմֆորտ Ռ և Վ» ՍՊԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: