
Արթուր Օսիկյանը կանչվել է նախագահական. արդարադատության նախարարի ընտրությունն արվա՞ծ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանը երեկ հրավիրվել է նախագահական նստավայր՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Ենթադրվում է, որ Սերժ Սարգսյանը ՔԿՎ պետին կանչել է տեղեկացնլու, որ ինքը հենց նրան է ցանկանում նշանակել ՀՀ արդարադատության նախարար: Սակայն, ամենայն հավանականությամբ, նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի ՀՀԿ գործադիր մարմնի՝ այսօր կայանալիք նիստում Օսիկյանի թեկնածությունը ներկայացնելուց հետո: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Արթուր Օսիկյանից ճշտել վերը բերված լուրերը, սակայն Օսիկյանի հեռախոսին պատասխանեց այլ մարդ՝ ասելով, որ ՔԿՎ պետը զբաղված է»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: