
Ի՞նչ է սպասվում սեքս-սկանդալի մեջ հայտնված ՀՀԿ-ականներին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օգոստոսի 20-ին, մեկամսյա ընդմիջումից հետո իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է գործադիր մարմնի նիստ հրավիրել: ՀՀԿ-ականների հայտնի սեքս-սկանդալից հետո սա «պարտիականների» առաջին հանդիպումն է: Ենթադրվում է, որ ԳՄ այս նիստում կորոշվի նաեւ ՀՀ արդարադատության նախարարի թափուր պաշտոնի հարցը: ՀՀԿ ԳՄ անդամները մասնավոր զրույցներոմ նշում են, որ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի «բացահայտում», թե այդ պաշտոնում ինքն ում է պատրաստվում նշանակել: Մյուս կողմից էլ չեն դադարում լուրերը, որ իրականում վաղուց որոշվել է հարցը, և նախարար է նշանակվելու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: