Արթուր Բաղդասարյանի «Հայասին» ոչ միայն ֆինանսական, այլև իրավական խնդիրներ ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին լուր տարածվեց, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի անվան հետ կապվող «Հայասի» ընկերությունը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնած, ուստի այն ցանկանում է վաճառել, բայց գնորդ չի գտնում։ Մեր տեղեկություններով, սակայն, «Հայասին» ոչ միայն ֆինանսական, այլև իրավական խնդիրներ ունի։

Շոտլանդական վիսկի արտադրող ընկերությունը, որը, ի դեպ, միայն ինքն իրավունք ունի արտադրել ու վաճառել «Շոտլանդական վիսկի» անվանումով խմիչքը, դատի է տվել «Հայասիին», քանի որ վերջինս, առանց իր հետ որևէ համագործակցության, «Շոտլանդական վիսկի» ապրանքանիշով խմիչք է արտադրում ու վաճառում։ Դատական գործն Արագածոտնի մարզի դատարանում է, և, մեր տեղեկություններով, դատավոր Գ. Նարինյանն արգելանք է դրել «Հայասիի» ապրանքների վրա»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31