Սեքս-սկանդալում հայտնված ՀՀԿ-ական պատգամավորը Արտակ Դավթյա՞նն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ հուլիսի 30-ին տեղեկություն տարածվեց, որ ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է ու գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Ըստ լուրերի՝ Առաքելյանը ՀՀԿ-ականների մասին ինտիմ տեսանյութեր է ձեռք բերել եւ փորձել է դրանք «տնօրինել»:
Մասնավորապես, շրջանառվող լուրերի համաձայն՝ Տիգրան Առաքելյանն իբր այդ տեսանյութերը չտարածելու դիմաց գումար է պահանջել ՀՀԿ-ական պատգամավորներից: Ինչեւէ, պաշտոնապես հայտնի է, որ Առաքելյանը կալանավորված է շորթման մեղադրանքով, եւ վերջ:
«Ժողովուրդ»-ին երեկ լուրեր հասան, որ խնդրո առարկա տեսանյութերով անցնող ՀՀԿ-ականներից մեկը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն է»»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։