Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերջինս ամեն կերպ աջակցելու է սահմանադրական հանրաքվեի անցկացմանը Կոտայքի մարզում։

Ըստ նույն տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանն անձամբ, ինչպես նաև նրա փեսան` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, և Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գևորգյանը առաջիկայում ողջ թափով լծվելու են այդ գործին։ Երեկ, երբ մեր թղթակիցը Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից հարցրել է ճի՞շտ է, որ Ծառուկյանը պաշտպանելու է սահմանադրական փոփոխությունները և ամեն ինչ անելու է, որ Կոտայքի մարզում հանրաքվեին «այո» ասեն, նա պատասխանել է.

«Այս պահին որևէ դիրքորոշում չեմ կարող փոխանցել, քանի որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, նա ընտանիքի հետ արտերկրում է, երբ վերադառնա, կփորձեմ ճշտել և կփոխանցեմ»։ Ծառուկյանը, ինչպես տեղեկացրել է Իվետա Տոնոյանը, Հայաստան կվերադառնա մի քանի օրից»:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։  

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31