«Էյֆֆելի» ինքնասպան եղած սեփականատերը խնդրել է ընկերներին օգնել իր ընտանիքին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ժամացույցների հայտնի «Սվոչ» եւ «Էյֆֆել» խանութների ցանցի սեփականատեր, ինչպես նաեւ «Ստալկեր» ֆիրմայի հիմնադիր սեփականատեր 40-ամյա Գեորգի Մկրտչյանը ինքնասպանությունից առաջ թողած նամակում հարազատներին եւ ընկերներին խնդրել է օգնել իր ընտանիքին։ Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել այդ նամակից։ Գործարարը մասնավորապես գրել է. «Մամ ջան, պապ ջան… կներեք ինձ ես պետք է գնամ, մի մեդադրեք ոչ մեկին, ես եմ մեղավոր, մոլորվեցի։

Հարազատներից եւ ընկերներիս խնդրում եմ օգնել ընտանիքիս։ Ում վնաս եմ պատճառել, կներեք, չնայած արժանի չեմ։ Երեխեք ջան, հավատացեք Աստված կա, ինձ գիտեմ չի ների»։

Մեր տեղեկություններով, նրա հոգեհանգստին ներկա գտնվողները նշել են, որ ինքնասպանության հիմնական պատճառն այն է եղել, որ որոշ անձինք ցանկացել են «խլել» Գեորգիի բիզնեսները։ Նրանք առայժմ անուն չեն նշում, քանի որ վախենում են ընտանիքի համար»:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս