«Գեորգին այն մարդը չէր, որ կգնար նման քայլի». ՀԺ
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 16-ի առավոտյան Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի ամառանոցներ թիվ 282 իր տանը հայտնաբերվել է 40-ամյա Գեորգի Մկրտչյանի դին` գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներով:
Գեորգի Մկրտչյանը շվեյցարական ժամացույցների հայտնի «Swatch» և «Էյֆել» խանութների ցանցի սեփականատերն էր, ինչպես նաև՝ «Ստալկեր» ֆիրմայի հիմադիր սեփականատերը:
Նրա նախկին գործընկերները մեզ հետ զրույցում ասել են, որ չեն հավատում ինքնասպանության վարկածին: «Գեորգին այն մարդը չէր, որ կգնար նման քայլի: Շատ դժվար է հավատալ: Նա միշտ հավասարակշռված էր, խելացի, զգույշ իր քայլերի մեջ: Շատ դրական կերպար էր: Շատ խելացի ու նորարար գաղափարներով գործարար: Տարբեր բիզնեսներ է ծրագրել»,- մեզ հետ զրույցում ասաց գործարարի նախկին գործընկերներից մեկը, որը չի ցանկացել ներկայանալ»:
Ամբողջությամբ ՀԺ-ի այսօրվա համարում: