![](/banners/BeFunky-design.jpg)
Ամոթ է, գնացեք տուն. «Հրապարակ»
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/Sanasaryan-Andreas.jpg)
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանությանը խորհուրդ եմ տալիս… ոչ, ՀՀ ոստիկանությունից պահանջում եմ թույլ տալ Դավիթ Սանասարյանին եւ Անդրիաս Ղուկասյանին 72 ժամ նստել Հանրապետության հրապարակի «գորգին»: Մեծ բան չէ ուզածները, բայց այն, ինչ տեղի կունենա նրանց հետ 72 ժամ կիզիչ արեւի տակ նստելուց, հավատացնում եմ, կգերազանցի բոլորի սպասելիքները:
Կարծում եմ` 120 աստիճան ջերմությամբ գորգին նստելուն պես նույնիսկ հայտնի մազոխիստ Անդրիաս Ղուկասյանն այնպես կսկսի վազել դեպի շատրվանները, որ ոչ մի ոստիկան հետեւից չի հասնի: Նրանք ո՞ւմ տեղն են դրել հայ ժողովրդին, որ մի բան էլ հրավիրում են «գորգ»: Հաստատ ձեռ են առնում, որովհետեւ ոչ մի խելացի մարդ ստվերում 40 աստիճան շոգին ժողովրդին պայքարի չի հրավիրի մի տեղ, որտեղ, մեղմ ասած, բուսականությունն այնքան էլ առատ չէ: Կարճ ասած` այն, ինչ այս օրերին անում են Դավիթ Սանասարյանն ու Անդրիաս Ղուկասյանը, որեւէ առնչություն չունի որեւէ պայքարի հետ: Դա մեզ ընդամենը հեռավոր կերպով հիշեցնում է Շանթի հինգրոպեանոց հեղափոխության «անզեն» տարբերակը` կոմիկական դրվագներով հարստացված»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։