Դրանք չեն կարող օգնել՝ լուծելու խնդիրները:
Ընդհանրապես ես պատասխանատվություն վերցնող եմ: Այդ գիտակցումով եմ այս պաշտոնի առաջարկն ընդունել: Աշխատելու եմ թափանցիկ: Թերություններ ունեցել է նախորդ կառավարությունը, բայց սկանդալների հետ համաձայն չեմ: Լինելու ենք շատ անկեղծ և չենք ամաչելու ասել, որ սխալներ են եղել: Ուզում եմ նաև ասել, որ մենք պատրաստ ենք աշխատել ձեզ հետ` պատգամավորների: Սա պետք է լինի ոչ թե բռունցքների ամբիոն, այլ գաղափարների պայքարի ամբիոն:
Եթե փաստաթղթերը վկայեն դա, ապա մենք ներողություն կխնդրենք և կընդունենք հետևանքները:
ԼՂ-ն այսօր հույսով նայում է Հայաստանի գործողություններին՝ ակնկալելով, որ Մաքսային միությանը երկրի անդամակցելը կլուծի իր բազում խնդիրները:
«Հայաստանում ամեն ինչը սև ու սպիտակ է: Կա՛մ ընդդիմություն ես, կա՛մ՝ իշխանություն: Այսինքն՝ եթե ԲՀԿ-ն իրեն հայտարարել է այլընտրանք և այլընտրանքը նշանակում է, որ յուրաքանչյուր պահին իր որոշումներն ինքն է ընդունում, ուրեմն՝ ես մեկնաբանելու ոչինչ չունեմ»- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Նրա համար շատ անհասկանալի է այն, որ ընդդիմությունը քվեարկի իշխանության ներկայացուցչի օգտին, այն էլ՝ խորհրդարանում. «Ես չեմ ասում, որ դա վատ է, բայց անհասկանալի է, որովհետև էլ ինչո՞ւմ ես դու ընդդիմություն»:
Այսօր ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, օգտագործելով իր ճարպկոությունը, փորձում է «խաբս» տալ հանրությանը:
Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև դիմակայությունից շահեկան դիրքերում է հայտնվել Չինաստանը:
Թե որ ապրանքանիշի ժամացույց է նա կրում, ու որ ժամային գոտում է աշխատում այդ ժամացույցը, Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնավորեցրել: Հասկանալի է, որ համեստության փարոսի դերում ներկայացող Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է այդպիսով ներկայացնել, որ ինքը ոչ թե շարքային քաղաքական գործիչներից է, ովքեր զբաղված են ընթացիկ, մանր-մունր հարցերով, այլ համարյա պայծառատես ստրատեգ:
Ֆեթհուլլահ Գյուլենին մեղադրում են Թուրքիայում «զուգահեռ կառույց» կամ «զուգահեռ պետություն» (պետություն պետության մեջ) ստեղծելու մեջ, որը նպատակադրվել է տապալել երկրի գործող կառավարությանը:
Դա տեղի է ունենում հայրենասիրական հզոր ալիքի վերելքի ու ԽՍՀՄ-ի հանդեպ առկա կարոտախտի ֆոնին:
Հարցին, թե ի՞նչ ի նկատի ուներ Գալուստ Սահակյանը, երբ ասել էր, թե «ԲՀԿ-ն մերն է», Ա.Աշոտյանը պատասխանեց. «Վստահաբար այդ արտահայտությունը նա արել է ելնելով այն հանգամանքից
Նախատեսվում է, որ զորավարժությունների շրջանակներում քաղաքում հայտնվելու են զինծառայողների ու ռազմական տեխնիկայի շարասյունները:
«Փառք Ղազախստանին, որ ավելի լավ է ընկալում Հայաստանի շահը, քան մեր դե-ֆակտո իշխանությունները»,- այսօրվա ասուլիսում կեսկատակ-կեսլուրջ ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` մեկնաբանելով Մաքսային միության անդամներ Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների հայտնած որոշ վերապահումները Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ:
Այս մասին հայտնել է Իրանի Վիճակագրական կենտրոնը:
Հնարավորություններ ստեղծելով «Հարավային գազային միջանցքի» իրագործման համար՝ Ադրբեջանը պարտավորություններ է ստանձնել՝ ապահովելու ԵՄ-ի էներգետիկ անվտանգությունը:
Միրկադիրովը հերքում է լրտեսության մասին բոլոր մեղադրանքները:
Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
ՀՀ առողջապահության նորանշանակ Արմեն Մուրադյանը առողջապահական համակարգում բավականին հարուստ կենսագրություն ունի: Նորանշանակ նախարարը 2006 թվականից ՀՀ գլխավոր ուռոլոգն է, նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը, որն, ըստ որոշ տեղեկությունների, պատկանում է Ամենայն Հայոց կաթողիկոսին:
«Այս տարի Ցեղասպանության 99-րդ տարելիցի առիթով գտնվում էի Պոլսում` Ստամբուլում, մեր հայրենակիցների, առաջադեմ թուրքերի, քրդերի և Թուրքիայի տարբեր քաղաքացիների հետ մասնակցելու Ցեղասպանության և Մեծ հայրենազրկման 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Ոչ միայն իմ տեսակետն է, այլ փաստված իրողություն, որ Հայոց Մեծ Եղեռնը ոչ միայն ցեղի սպանություն էր, այլև հայրենիքի սպանություն, հայրենազրկում, այսինքն` շատ ավելին էր, քան ցեղասպանություն: Եվ այս նախադասությունն իմ բացման խոսքն էր հանդիսանում յուրաքանչյուր հարցազրույցի, ելույթի և դասախոսության ժամանակ»,- ասաց Հովհաննիսյանը:
Լիբերմանի հետ հանդիպել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
ԵԱՀԿ Մինսկի խումբը սկզբունքային պայմանավորվածության է եկել բարձր մակարդակով հայ-ադրբեջանական շփումների վերսկսման մասին:
Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ գոյություն ունի իրական վտանգ, որ Ռուսաստանը պատերազմ կսանձազերծի Ուկրաինայի ցամաքային հատվածի դեմ:
Առիթ ունեցել եմ հանդիպելու պարոն Ծառուկյանի հետ, և կարող եմ միանշնակ ասել հետևյալը` բոլոր այն հայտարությունները և կոչերը, որ պարոն Ծառուկյանն արեց ԲՀԿ 7-րդ համագումարում, մնում են ուժի մեջ: Ես վստահ եմ դա ասում, որովհետև ինքը դրա մասին շատ հստակ ասաց: Մնացած բոլորը ասեկոսեներ են, քանի որ պետք է ազնիվ լինել է հարգելով` և´ ՀԱԿ-ին և´ ՀՅԴ-ի, և´ «Ժառանգությանը»:
«Ես համարում եմ ցավալի, որ երեկ` քվեարկության ժամանակ, չկար միահամուռ մոտեցում, կարծում եմ` դա վերջին ահազանգն է մինչև կառավարության ծրագրի ներկայացումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` գնահատելով Ազգային ժողովի նախագահի ընտրությունները և ոչ իշխանական խորհրդարանական ուժերից մի քանիսի մասնակցությունը այդ քվեարկությանը:
Մենք վաղ թե ուշ սեփականատերերին փրկելու մոդելից պետք է անցում կատարենք բիզնեսը փրկելու մոդելին:
Սա, կարծում եմ, լավագույն քայլը կլինի: Բնականաբար, ճնշումները կլինեն նաեւ այդ պարագայում Հայաստանի վրա, հատակապես Արևմուտքի կողմից, այն պետությունների կողմից, որոնք նախաձեռնել էին այդ արձանագրությունների ստորագրությունը: Բայց, կարծում եմ, այստեղ Հայաստանը, շատ ծանրակշիռ փաստարկներ ունի, կարող է միանաշանակ ասել, որ այդ խնդիրը իր համար օրակարգում թողնելը նույնն է, թե աշխատել ի վնաս Հայաստանի:
Ո՞րն է լուծումը: Ես կարծում եմ, որ մի փոքր դադարից հետո, եւս մի փոքր համբերելուց հետո Գագիկ Ծառուկյանը պետք է թիմի համար եւ առաջին հերթին հասարակության համար հստակ ձեւակերպի ստեղծված նոր պայմաններում եւ շարունակվող հին խնդիրների պարագայում իր տեսակետները, գործունեության քաղաքական օրակարգը՝ առանց խուսափելու որեւէ սուր հարցադրումից:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե «Օրինաց երկիր» կուսակցությունից դուրս գալն իր անձնական որոշումն է եղել և իր համար այլևս նպատակահարմար չէր ՕԵԿ-ում մնալ:
Անդրադառնալով Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին՝ Պուտինը հայտարարել է, որ դրանք ոչ մի կերպ չեն կարող ազդել եվրասիական ինտեգրման վրա:
Ռուսաստանի նախագահն այդ օրն Մոսկվայի գլխավոր հրապարակում ավանդաբար կընդունի Հաղթանակի զորահանդեսը, ինչից հետո Մեդվեդևի հետ կմեկնի Ղրիմ: