Բաժիններ՝

Մենք կանգնեցրել ենք «Կամբոջայի և Հայաստանի միջև» պատերազմը․ Թրամփը կրկին շփոթել է Հայաստան և Ալբանիա անվանումները՝ այս անգամ Ալբանիային անվանելով Հայաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին շփոթել է Հայաստան և Ալբանիա անվանումները՝ այս անգամ Ալբանիային անվանելով Հայաստան։

Նա նշել է, որ Հայաստանը (Ալբանիան) կռվել է Կամբոջայի հետ, բայց ինքը կանգնեցրել է այդ պատերազմը։

«Մենք հիմա ունենք Կամբոջա, Հայաստան։ Մենք ունենք Կոսովո, Սերբիա, Իսրայել, Իրան, Եգիպտոս, Եթովպիա»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ նախկինում Թրամփը բազմիցս շփոթել է Հայաստանի և Ադրբեջանի անունները՝ Հայաստանը կոչելով Ալբանիա, իսկ Ադրբեջանը՝ «Աբերբայջան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս