Իսկ ինչո՞ւ պիտի Թուրքիան բացի սահմանը, որն ինքն էլ փակել է, ո՞րն է նրա շահը. Վարուժան Գեղամյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը պատմական զուգահեռներ տարավ նախորդ դարասկզբի թուրք իշխանության գործողությունների ու ներկայիս իրողությունների միջև:

«Ժամանակին, երբ Օսմանյան կայսրությունը որոշում է այստեղ հորինել Ադրբեջան պետությունը, նախ այստեղ են ուղարկում մի քանի հարյուր էմիսարների՝ քարոզիչների, որպեսզի մարդկանց քարոզեին, սովորեցնեին դրան, տարածեին թուրքական թեզերը, գաղափարները։ Այսօր էլ է նույնը կատարվում Հայաստանում։ Օրինակ, թուրքական պետական ТRT ալիքն ունի հայալեզու քարոզչական հարթակ, որտեղ գովազդվում է «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանում՝ թուրքական ներկայությունը»,- ասաց Վարուժան Գեղամյանը:

Ինչ վերաբերում է թուրքական ներկայիս պահանջներին, թյուրքագետը նկատեց՝ ՔՊ-ական վերնախավն արդեն բաց տեքստով ասում է, որ Արարատի պատկերը հեռացնելն իրենց գործընկեր թուրք իշխանությունների պահանջն է։ Թուրք-ադրբեջանական տանդեմն է պահանջում նաև ՀՀ Սահմանադրության փոփոխություն:

Կարդացեք նաև

Նա նշեց՝ Հայաստանի նախկին որևէ կառավարություն երբևէ ականջալուր չի եղել Սահմանադրությունը փոխելու թուրքական պահանջներին։ Դրա մասին թուրք-ադրբեջանական տանդեմը միշտ է մտածել, բայց Հայաստանի ոչ մի իշխանություն դա անգամ չի էլ քննարկել։

«Իսկ ինչո՞ւ պիտի Թուրքիան բացի հայ-թուրքական սահմանը, որն ինքն էլ փակել է։ Եթե Հայաստանի հետ սահմանը բացելը շահեկան լիներ Թուրքիայի համար, հենց իրենք էլ դա կբացեին, որը փակել են դեռ 1992-93թթ.-ից։ Թուրքիան փակ սահմանը օգտագործում է՝ որպես արդյունավետ գործիք։ Նախկինում թուրքերն ասում էին՝ քանի դեռ Ղարաբաղն Ադրբեջանինը չէ, սահմանը չի բացվի, հիմա Ղարաբաղի հարցը չկա, բայց սահմանը մնում է փակ։ Հիմա էլ նոր պահանջներ են ներկայացվում։ Այս տեմպերով կարող է գալ ժամանակ, երբ պահանջ դրվի քանդել Հայաստան պետությունը»,- եզրափակեց Վարուժան Գեղամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս