
ՌԴ-ը շարունակելու է ակտիվ դեր խաղալ ԱՊՀ տիրույթի հակամարտությունների կարգավորման գործընթացում. ԱԳՆ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը սկզբունքային պայմանավորվածության է եկել բարձր մակարդակով հայ-ադրբեջանական շփումների վերսկսման մասին: Այս մասին նշված է 2013 թվականին ՌԴ ԱԳՆ-ի գործունության հիմնական ուղղությունների ու արդյունքների մասին զեկույցում.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում սերտորեն համագործակցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրների հետ: Համատեղ ջանքերի շնորհիվ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձր մակարդակով հայ-ադրբեջանական շփումներ սկսելու մասին:
ՌԴ-ը շարունակելու է ակտիվ դեր խաղալ ԱՊՀ-ի տիրույթում առկա հակամարտությունների դիվանագիտական կարգավորման գործընթացում՝ փոխգործակցելով մյուս երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համախագահող երկրների հետ»: