Վահե Հովհաննիսյան. ԲՀԿ-ն պարտավոր է ձևակերպել հստակ մոտեցումներ. ilur.am
iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը
– Պրն. Հովհաննիսյան, նոր քաղաքական իրավիճակի պայմաններում տպավորություն է ստեղծվում, թե ԲՀԿ-ն կարծես թե չի կարողանում ձեւակերպել իր հետագա գործունեության սկզբունքները: Այդ են վկայում են նաեւ ԱԺ-ում որոշ քվեարկություններ եւ որոշ նախագծերի հանդեպ կուսակցության քառյակից տարբերվող դիրքորոշումները:
– Նախ պետք է հասկանալ, թե ինչ ասել է նոր քաղաքական պայմաններ: Ըստ իս՝ ունենք երկու նորույթ. առաջինը՝ նոր կառավարությունն է, երկրորդը՝ Սահմանադրական հանրաքվեի գաղափարը: Մնացած ամեն ինչը նույնն է՝ տնտեսական ծայրահեղ վատ ցուցանիշները, մարդկանց խիստ ցածր բարեկեցությունը, արտաղաթի վտագավոր միտումները, փոքր ու միջին բիզնեսի կոլապսային վիճակը, գաղջ մթնոլորտը եւ այլն: Կարծում եմ կհամաձայվեք, որ այս հարցերում որեւէ փոփոխություն չի եղել:
Նման պայմաններում ԲՀԿ-ի տեսակետները չեն կարող էապես փոխվել: Եվ չի կարող փոխվել այն օրակարգը, որը քաղաքական ուժը ձեւակերպել է եւ ներկայացրել հանրությանը: Ինչ վերաբերում է նոր կառավարությանը եւ Սահմանադրական հանրաքվեի գաղափարին, ապա այս հարցերում ԲՀԿ-ն պարտավոր է ձեւակերպել հստակ մոտեցումներ, լինել հասկանալի եւ հիմնավորված:
– Կա տեսակետ, որ ԲՀԿ-ում նկատվում են անկումային տրամադրություններ՝ մի կողմից, եւ մյուս կողմից՝ տեսակետների տարամիտում ամենակարեւոր խնդիրների շուրջ:
– Սա նորմալ քաղաքական ցիկլ է: ԲՀԿ-ն խնդիր էր դրել հասնել Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականին: Սա դժվար լուծելի խնդիր էր, որին շատ շատերը չէին հավատում: Սակայն մեզ, մեր գործընկերների հետ համատեղ, գրագետ քայլերի եւ հասարակության մեծ աջակցության շնորհիվ հաջողվեց լուծել խնդիրը: Երբ դնում ես դժվար խնդիր ու հասնում ես դրա լուծմանը , բնականաբար մի պահ առաջանում է լարվածության անկում: Սա բնական երեւույթ է: Սա կարող է լինել շատ կարճ մի փուլ, բայց կարող է նաեւ ձգձգվել, ինչն ադեն վտանգավոր կլինի քաղաքական ուժի համար:
Ո՞րն է լուծումը: Ես կարծում եմ, որ մի փոքր դադարից հետո, եւս մի փոքր համբերելուց հետո Գագիկ Ծառուկյանը պետք է թիմի համար եւ առաջին հերթին հասարակության համար հստակ ձեւակերպի ստեղծված նոր պայմաններում եւ շարունակվող հին խնդիրների պարագայում իր տեսակետները, գործունեության քաղաքական օրակարգը՝ առանց խուսափելու որեւէ սուր հարցադրումից: Վստահ եմ, միայն այսպես հնարավոր կլինի վերջակետ դնել անորոշությունների փուլին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: