ՌԴ Կասպյան նավատորմը շուտով կհամալրվի նոր ռազմանավերով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մինչև հունիսի վերջ Կասպյան նավատորմի կազմը կհամալրեն «Բույան-Մ» տիպի (թիվ 21631 նախագիծ) երկու փոքր հրթռակիր նորագույն նավեր (Град Свияжск և Углич): Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ տվյալ ռազմանավերն արդեն իսկ հաջողությամբ անցել են պետական փորձարկումները: Այդ նավերը նախագծվել և կառուցվել են հատուկ Կասպյան նավատորմի համար՝ հաշվի առնելով Վոլգա գետի ու Կասպից ծովի փոքր խորությունները: