Բաժիններ՝

Ուկրաինայի զինված ուժերը բերվել են մարտական լիովին պատրաստության. Տուրչինով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերը բերվել են մարտական լիովին պատրաստության՝ կապված Ռուսաստանի կողմից հարձակման սպառնալիքի հետ: Այս մասին կիևում մարզպետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:

Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ գոյություն ունի իրական վտանգ, որ Ռուսաստանը պատերազմ կսանձազերծի Ուկրաինայի ցամաքային հատվածի դեմ. «Մենք կանխատեսում եմ դիվերսիայի փորձեր: Մեր հետախուզության տվյալներով, Ռուսաստանը դրանք պատրաստում է հենց մայիսյան տոներին:

Արդեն իսկ հրաման է տրված յուրաքանյուր մարզում տարածքային պաշտպանության գումարտակ ձևավորելու մասին: Դրա համար էլ ես հանձնարարում եմ, որ յուրաքանչյուր մարզպետ պարտավոր է մանրակրկիտ իմանալ իր մարզի պաշտպանական պլանների մասին»:

Տուրչինովը չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում զորքերը մի մարզից տեղափոխվեն մյուս մարզ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930