
Լատվիան Ռուսաստանին կտրուկ բողոք է ներկայացրել՝ Էստոնիայի օդային տարածքը խախտելու կապակցությամբ

Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 21-ին, ի նշան համերաշխության Էստոնիայի հետ, հրավիրել է Լատվիայում Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին և նրան հանձնել է նոտա, որով կտրուկ բողոք՝ է ներկայացրել սեպտեմբերի 19-ին ռուսաստանյան ռազմական ինքնաթիռների կողմից Էստոնիայի օդային տարածքի խախտման կապակցությամբ։
Ըստ հաղորդագրության, տուսաստանյան երեք ՄիԳ-31 ռազմական ինքնաթիռներ առանց նախազգուշացման և թույլտվության ներխուժել են Էստոնիայի օդային տարածք՝ Ֆիննական ծոցի վրայով՝ Վայնդլո կղզու շրջանում։ Նրանք մնացել են Էստոնիայի տարածքում մոտ 12 րոպե։ Ինքնաթիռները չեն ունեցել թռիչքի պլան, թռել են անջատված տրանսպոնդերներով և չեն պահպանել ռադիոկապ էստոնացի դիսպետչերների հետ։
Լատվիայի ԱԳՆ-ն այս գործողությունները որակել է որպես միջազգային քաղաքացիական ավիացիայի 1944 թվականի կոնվենցիայի կոպիտ խախտում՝ ընդգծելով, որ դրանք ոչ միայն լուրջ սպառնալիք են քաղաքացիական ավիացիայի համար, այլև նպաստում են իրավիճակի սրացմանը։
Դիվանագիտական նոտայում Լատվիան նաև վերահաստատել է իր պահանջը՝ դադարեցնել Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, դուրս բերել օկուպացիոն զորքերը Ուկրաինայի միջազգային ճանաչված ամբողջ տարածքից և փոխհատուցել Ուկրաինային պատճառած վնասները։