Բաժիններ՝

Պուտինը S-400 զենիթա-հրթիռային համալիրների վաճառքի հարցում «կանաչ լույս» է վառել Չինաստանի առջև

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև դիմակայությունից շահեկան դիրքերում է հայտնվել Չինաստանը:

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը S-400 նորագույն զենիթա-հրթիռային համալիրների վաճառքի հարցում «կանաչ լույս» է վառել Չինաստանի առջև: Չինաստանը ռուսական տվյալ համակարգերով հետաքրքրված է դեռևս 2011 թվականից:

Չինական Global Times ինտերնետային կայքում նշված է, որ S-400-ների շնորհիվ Պեկինն առավելություն է ստանում Արևելա-չինական ծովի վիճելի կղզիների և Թայվանի նեղուցի օդային տիրույթում, ուր Չինաստանը խնդիրներ ունի Ճապոնիայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930