Իլհամ Ալիևն ընդունել է Ավիգդոր Լիբերմանին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանին: Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ կապերի զարգացման կապակցությամբ:

Լիբերմանի հետ հանդիպել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Լիբերմանի խոսքերով՝ Իսրայելի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեն սերտ հարաբերություններ. «Ադրբեջանում մեզ համար գլխավոր հարցն այն է, որ այստեղ ապրում են հրեաներ, գործում է հրեական համայնք: Այդ համայնքը կամրջի դեր է խաղում երկու երկրների միջև»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930